Рубрика: Գրականություն, Uncategorized

Կոմիտաս

Հոդվածի աղբյուրը:

Նայել տեսանյութը: Քննարկել հաղորդման ընթացքում հնչած հետևյալ մտքերը.

  1. Մեկ հասկացված ձայնը հազար ճառ արժե:

Սա նշանակում է, երբ մարդը մի բան ճիշտ գիտի իսկ բոլորը սխալ, նրա մեկ հատ ճիշտը հազար ճառ արժե:

  1. Որքա՞ն է Կոմիտասը ներկա քո մեջ, քո կյանքում:

Կոմիտասը իմ կյանքում եղել է 7 տարեկանից, երբ ես գնացի դպրոց, մենք արդեն Կոմիտաս էինք լսում և երգում, և մինչ օրս լսում ենք և երգում:

  1. Նոր սերունդը սիրում և լսում է Կոմիտաս. համաձա՞յն ես այս պնդման հետ:

Ինձ թվում է նոր սերունդը դժվար լսի հին հայկական երգեր, չնայած ես սիրում եմ Կոմիտասի երգերը և մենք ամեն օր երգում ենք:

  1. Հետաքրքրվեք ձեր մայրերից՝ ինչ օրորոցային կամ այլ երաժշտություն են հնչեցրել ձեզ համար ամենավաղ տարիքում:
Рубрика: English, Uncategorized

The Independence day of Armenia

Homework: How are you going to celebrate The Independence day of Armenia? Write about your weekend plans, using different ways of expressing the future action.

We were gone on Saturday Mother monastery. We overcame the height there. There we pronounced the flag in our hands the words «I am my sweet Armenia». And then we went back to school.

Рубрика: Առողջագիտություն

Խատուտիկ. Դեղագործ աշուն

Խատուտիկի տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները լեզվակաձև, վառ դեղին։ Սերմիկները թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր. ծլունակությունը պահպանում 10 – 12 տարի։ Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին։ Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում, մոլախոտ է, աճում այգիներում, ցանքերում, խամահողերում, արոտավայրերում, մարգագետիններում և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ։ Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում։

Рубрика: Գրականություն, Uncategorized

Կոմիտաս

Հոդված առաջին. դասարանում քննարկելուց առաջ առանձնացնել այն փոքրիկ խրատը, որը ձեզ օգտակար կլինի կյանքում:

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…

 

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ: 

Իմ կարծիքով այստեղ ասվում է, որ մենք բնությունից ավելի շատ բան կսովորենք քան դպրոցից: Իմ կարծիքով ասում է, թե ինչպես է Աստված այս ամենը ստեղծել:

Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Սեպտեմբերի 23-27
1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու «Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80-ական թվականներին» թեման.
ա/ Խամսայի մելիքություններ
բ/ Հովսեփ Էմին
գ/ Շահամիր Շահամիրյան /բանավոր, դասագիրք, էջ 21-27/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք և համեմատե՛ք Հովսեփ Էմինի և Շահամիր Շահամիրյանի ազատագրական ծրագրերը.

1759 թվականին Հովսեփ Էմինը եկավ Հայաստան` իրագործելու իր կյանքի գերագույն նպատակը` Հայաստանի ազատագրումը: Ուսումնասիրելով իրավիճակը տեղում, նա հասկացավ, որ հայության ազատագրումը դյուրացնելու համար հզոր դաշնակիցներ են պետք: Եվ 1761 թվականին Էմինը մեկնում է Պետերբուրգ, ուր բանակցություններ է վարում Պետրոս Գ կայսեր հետ` իշխաններ Ա.Մ.Գոլիցինի և Մ.Ի.Վորոնցովի միջոցով: 


2. Հայաստանի ազատագրության ծրագրերից ո՞րն էր առավել իրատեսական և ինչու՞: Արտահայտե՛ք ձեր կարծիքը/գրավոր/.