Рубрика: Քիմիա, Uncategorized

Տարրի բնութագրում

  1. Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք

Քիմիան ճշգրիտ գիտություն է, որն ուսումնասիրում է նյութերի հատկությունները, կառուցվածքը, բաղադրությունը:

  1. Մարմին,նյութ,բերել օրինակներ

Մարմին- սեղան, աթոռ, մկրատ

Նյութ- երկաթ, փայտ, պլաստմաս

  1. Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ

Պարզ նյութը այն է, երբ ինքը իր մեջ ներառում է ընդհամենը 1 նյութ, օրինակ՝ ջուրը, իսկ բարդ նյութը այն է, որ իր մեջ ներառում է մի քանի նյութ, օրինակ՝ NaCl

  1. Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերել օրինակներ

Ֆիզիկական երևույթների ժամանակ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, օրինակ՝ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, իսկ քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

  1. Սահմանել մոլեկուլ,ատոմ հասկացողությունները,ատոմի բաղադրությունը

Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է: Ատոմը կազմված է էլեկտրոններից, պրոտոններից և նեյտրոններից:

  1. Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք
  • Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է:
  • Հունարեն բառ է, որը թարգմանվում է անբաժանելի:
  • Ֆիզիկական երևույթների ժամանակ և՛ մոլեկուլները, և՛ ատոմները պահպանվում են:
  • Քիմիական ռեակցիաների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, իսկ ատոմները պահպանվում են:
  • Նույն տեսակի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր:
  • Տարբեր տեսակի ատոմի միացումից առաջանում են բարդ նյութեր:
  • Ատոմները էլեկտրաչեզոք մասնիկներ են և հավասար են կարգի կարգաթվին պարբերական համակարգում:
  1. Հարաբերական ատոմային,մոլեկուլային զանգված

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ ԶԱՄ-ից։

  1. Տարրերի առաջին դասակարգումը,ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը

Բոլոր տարրերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով: Տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին կարգաթվեր: Նկատեցին, որ ամեն մի ութը տարից հետո կրկնվում են տարրերի հատկությունները այսինքն ալկալիական մետաղներից հետո ութերորդը հալոգեն ազնիվ գազից հետո ութերորդը ազնիվ գազ: այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես, որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգենները իրար տակ, ազնիվ գազերն էլ իրար տակ: Այդ կարճ շարքերը կոչվեցին պարբերություն: Պարբերությունը դա տարրերի հորիզոնական շարքեր են գրված ըստ կարգաթվերի մեծացումով սկսվում են ալկալիական մետաղներով վերջանում են ազնիվ գազերով: Հայտնի է յոթ պարբերություն առաջին երկրորդ երորդ փոքր պարբերություններ են 4,5,6,7 մեծ պարբերություններ են: Պարբերությունները կազմված են զույգ և կենտ շարքերից: Ուղղաձիգ շարքերը կոչվեցին խմբեր խմբերը բաժանվեցի գլխավոր և երկրորդական: Գլխավոր են կոչվում այն ենթախումբը որը կազմված է և փոքր և մեծ պարբերության տարերից: Երկրորդական են կոչվում այն ենթախումբ որը կազմված է միայն մեծ պարբերության տարերից: Քիմիական տարրերի և նրանց միացությունների հատկությունները գտնվում են պարբերական կախման մեջ հարաբերական ատոմային զանգվածից: Ժամանակակից օրենքներ տարրերի և նրանց միացությունների հատկությունները գտնվում են պարբերական կախման մեջ կարգաթվերից:

  1. Պարբերություններ,ինչ է ցույց տալիս պարբերության համարը

Պարբերության համարը ցույց է տալիս էլեկտրոնային շերտերի քանակը:

  1. Կարգաթիվ,ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը

Կարգաթիվը ցույց է տալիս պրոտոնների և էլեկտրոնների թիվը:

  1. Խմբեր,ենթաղմբեր,ինչ է ցույց տալիս խմբի համարը

Խմբի համարը, եթե տարրը գտնվում է գլխավոր ենթախբում ցույց է տալիս էլեկտրոնների թիվը վերջին շերտում:

  1. Տարրի բնութագրումը ըստ պարբերական համակարգի

Ածխածին

1) քիմիական  տարրի  նշանը C

2) կարգաթիվը 6, միջուկի  լիցքը 12,011

3) հարաբերական  ատոմային  զանգվածը 12

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ) 12,0096

5) Դիրքը պարբերական համակարգում“ո՞ր  պարբերության տարր է 2-րդ ,խումբը IV,ենթախումբը 2

6)  Ատոմի բաղադրությունը    12P, 12 n                                                                         7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը 2s22p2

8)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչմետաղ

ոչմետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ

 

 

Ածխածին

Ստացում

Հնում ածուխը ստանում էին բնափայտի թերի այրման միջոցով։ 19-րդ դարում մետաղագործության մեջ փայտածուխը փոխարինեցին քարածուխով (կոքսով)։ Ներկայումս արդյունաբերության մեջ ածուխ ստանում են բնական գազի՝ մեթանի (CH4) կրեկինգով (նավթաթորմամբ).

Բնության մեջ

Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48 %-ը։ Կուտակվում է կենսոլորտում. կենդանական նյութերում պարունակվում է 18 % ածխածին, բնափայտում՝ 50 %, տորֆում՝ 62 %, բնական այրվող գազերում՝ 75 %, այրվող թերթաքարերում՝ 78 %, քարածխում և գորշ ածխում՝ 80 %, նավթում՝ 85 %, անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96 %։

 

 

 

 

 

Автор:

Բարև, ես Անահիտ Հովսեփյանն եմ, ես 12 տարեկան եմ: Ազատ ժամանակ սիրում եմ ճամփորդել և գրքեր կարդալ: Հուսով եմ իմ բլոգը քեզ շատ դուր կգա, դե ինչ բարի դիտում:)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s