
Իսահակ Նյուտոն

Արքիմեդ
Դաս3,4
Թեման.Հավասարաչափ արագացող շարժում:Արագացում:
Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող
Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով:
2.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում;
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:
3.Ինչ է ցույց տալիս արագացումը:Որն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:Գրել բանաձևը:
Արագացումը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը:
Արագացման միավորը 1մ/վ-ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վարկյանում փոխվում է 1մ/վ-ով:
Բանաձև՝ a= v/t
4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը
Հավասարաչափ շարժման բանաձև- s=v/t
Շարժման արագության բանաձև- v=s/t
5.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևերը
Լրացուցիչ առաջադրանք
Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ6-ից մինչև էջ12
Անցած նյութի կրկնողություն,հատկապես Արքիմեդյան ուժի մասին(Է.Ղազարյանի 7-րդ դասարանի դասագրքից,էջ151-ից մինչև էջ163)
Պատրաստել նյութ Արքիմեդի մասին և«Կենդանիների և մարդու լողալը՝էջ158»թեմայի վերաբերյալ