
Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Իսահակ Նյուտոնը (25 դեկտեմբերի 1642թ. — 20 մարտի 1726/7թ.) ծնվել է ֆերմերի ընտանիքում: 1665թ. ավարտել է Քեմբրիջի համալսարանը բակալավրի գիտական աստիճանով:
1669-1701թթ. գլխավորել է այդ համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ամբիոնը: 1672թ. Նյուտոնն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1703-23 թթ-ին՝ նախագահ: 1695թ.-ից եղել է դրամահատարանի տեսուչ, իսկ 1699թ.-ից՝ ցկյանս տնօրեն: Գիտության մեջ ունեցած խոշոր ներդրման համար 1705թ. նրան շնորհվել է ազնվականի տիտղոս (առաջին դեպքն էր գիտական վաստակի համար):
Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին՝ 1664-66թթ.: Նա 23 տարեկանում մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ստացել ֆունկցիան շարքի վերածելու բանաձև (հետագայում կոչվել է Նյուտոն-Լայբնիցի բանաձև): Հայտնագործել է նաև տիեզերական ձգողականության օրենքը:
Понравилось это:
Нравится Загрузка...