Рубрика: Գրականություն, Uncategorized

Կոմիտաս

Առաջին ֆիլմ. ֆիլմը դիտելուց հետո բլոգներում պատմել, թե ինչ բացահայտումներ արեցիք Կոմիտասից:

Ինչպես բոլոր նյութերում այստեղ նույնպես խոսեց Կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը: Այս նյութից ես իմացա, որ Կոմիտասը որբ է եղել 9 տարեկանից  սկսած, այնտեղ մի հատ հոգևորական պետք է ընտրեր մի երեխայի և գնար այդ երեխայի հետ էջմիածին: Այդ 20 երեխաների միջից հենց Կոմիտասը գնաց Էջմիածին: Նա հայերեն խոսել չգիտեր, որովհետև Թուրքիայի  խոր քաղաքներից մեկում՝ Կուտինայում արգելել էին հայերեն խոսելը, և այնտեղ կկտրեին այն մարդու լեզուն, ով հայերեն մի բառ կարտասաներ: Նրանք այնտեղ զբաղվում էին հատուկ արվեստով, ջրաներկով կավի ամաններ էին սարքում, որ գաղտնիքը միայն իրենք՝ այդտեղի հայերը գիտեին: Կոմիտասը, երբ արդեն հայերեն են խոսում, նա անմիջապես ճանաչում է, որն է հայի երգը, երբ նրա ընկերը նրան առաջին անգամ տանում է իրենց գյուղ, նա անմիջապես ճանաչում է, որ սա մեր բուն երգն է, իսկ սա մեր բուն երգը չի: