Ինձ համար առաջնահերթ ուսուցիչ են ծնողներս, որովհետև միայն ծնողները կարող են քեզ լավ խորհուրդներ տալ: Ծնողները ոչ միայն կարող են լավ ուսուցիչ լինել, նաև կարող են լավ ընկեր լինել: Մենք միշտ մեր ծնողներից պետք է օրինակ վերցնենք: Նրանք իրենց կյանքը անգամ չեն խնայի, որպեսզի մենք մեզ լավ զգանք: Իմ մայրիկը և հայրիկը անում են ամեն ինչ, որ ես ինձ լավ զգամ, և ինձ ոչ մի բանից չեն զրկում: Ես համարում եմ նաև ուսուցիչ իմ տատիկին, քանի որ նա եղել է շուրջ 10 տարի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Տատիկիս շնորհիվ ես ավելի լավ եմ սովորում եմ մայրենի լեզուն, և օր օրի ավելի է գեղեցկնում իմ բառապաշարը տատիկիս շնորհիվ: Երբ ես տանը անում եմ իմ դասերը և ինչ- որ բան չեմ հասկանում, հարցնում եմ, և տատիկս հնարավոր ամեն բան անում է, որպեսզի օգնի ինձ:
День: 2 октября 2019
Հոգևոր զարգացման խարույկ
Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:
- Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը
Հոգում կրակ ունենալ նշանակում է լինել դիմացկուն, համբերատար: Այստեղ ասվում է, որ՝ -Հոգևոր ուղին նման է այս կրակին,-ասաց ուսուցիչը,- նա, ով ուզում է հոգում կրակ ունենալ, ուզած-չուզած պետք է դիմանա տհաճ ու անդուր ծխին, որից կոկորդը կսկծում է, իսկ աչքերը` մրմռում:
- ,,Աշխարհը խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …
Աշխարհը խավարի մեջ կընկղմվի արտահայտությունը նշանակում է, որ աշխարհը կկործանվի, մարդիկ կսկսեն չարանալ իրար հանդեպ կամ ընդհանրապես չեն շփվի իրար հետ:
Տեքստում գտիր բառերի հոմանիշները
վարժապետ- Ուսուցիչ
օջախ- Կրակ
անախորժ- Անդուր
բորբոքվել- թեժանալ
վաղօրոք- Նախօրոք
խարդախ- Խաբեբա
շիջանել- Հանգել
սուզվել- ընկղմվել
- ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):
Հոգևոր ուղին դա յուրաքանչյուր մարդու ներաշխարհն է: Եթե մարդը ընտրում է լավ ուղին, ապա նա ունենում է լավ ապագա, եթե վատ ուղին է ընտրում, նրա բնավորությունը դառնում է վատը: Մենք լավ կամ վատ ուղին ընտրելուց առաջ պետք է լավ մտածենք՝ արդյոք մենք ուզում ենք մեզ տանել դեպի վատ կողմ այլ ոչ թե լավ: Իմ հոգևոր ուղում դեռ ոչ մի խնդիրներ չկա և հուսով եմ, որ չի էլ լինի: Մենք մեր հոգևոր ուղին անցնում ենք մեր իմացած ամեն ինչով, մեր կյանքի յուրաքանչյուր պահով:
Քիմիական կապի տեսակներ
Կովալենտ կապ
Կովալենտ է կոչվում այն կապը, որը առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ ընդհանուր էլեկտրոնային զույգի միջոցով։ Կովալենտ կապը լինում է 2տեսակի՝ բևեռային և ոչ բևեռային։ Ոչ բևեռային է կոչվում այն կապը, որը առաջանում է 2միևնույն ոչ մետաղների ատոմների միջև՝ ընդհանուր էլեկտրոնային զույգի միջոցով։ Բևեռային է կոչվում այն կապը, որը առաջանում է տարբեր ոչ մետաղների ատոմների միջև՝ ընդհանուր էլեկտրոնային զույգի միջոցով։ Ատոմի էլեկտրոնային զույգ ձգելու հատկությունը կոչվում է էլեկտրաբացասականություն:
Իոնային կապ
Իոնային է կոչվում այն կապը, որը առաջանում է մետաղների և ոչ մետաղերի ատոմների միջև տարբեր լիցքավորված իոնների միջոցով: Իոնները դրանք լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են՝ ատոմներից, էլեկտրոններ կորցնելու կամ ընդունելու միջոցով շերտերը ավարտելու համար: Մետաղները հիմնականում կորցնում են էլեկտրոններ, առաջացնելով դրական իոններ, իսկ ոչ մետաղները ընդունում են բացասական իոններ: + — իոնները ձգում են իրար առաջացնելով իոնական կապով իոնական միացություններ:
Մետաղական կապ
Մետաղական է կոչվում այն կապը, որը առաջանում է մետաղների դրական իոններին և կորցված էլեկտրոնների միջև: