Рубрика: Գրականություն, Uncategorized

Ծերունին և ծովը

ernestԾերունին և ծովը — ամերիկյան պատմվածք

Կարդալ Գրապահարանում:

8-րդ դասարան

Գլուխ Ա

Բացատրել բառերը.

ձեռնունայն- Դատարկաձեռն, ձեռքը դատարկ, դատարկ ձեռքով

հարպուն- Նետողական զենք՝ խոշոր ծովային կենդանիներ որսալու համար, որսատեգ

կայմ- Նավի վրա բարձր սյուն՝ առագաստների համար, ինչպես նաև սյունակերպ կառուցվածք՝ զանազան նպատակների համար

աննկուն- Ոչ նկուն, չընկճվող

մառլին- 

սարդին-

նավացռուկ- Նավի առջևի մասը՝ քիթը

սիրազեղ- Սեր զեղող՝ արտահայտող

մամլած- 

ոսկեթույր- Ոսկու գույն ունեցող, ոսկեգույն

ծանծաղուտ- Գետի ծանծաղ տեղ, որով սովորաբար անցում են կատարում

խեժ- Ծառերից արտազատվող մածուցիկ նյութ, որ օգտագործվում է զանազան նպատակներով

խծուծ- Գզելու ժամանակ վուշի՝ կանեփի ևն թելերի թափթփված մանրուք՝ մնացուկ:

բոկոտն- Բոբիկ ոտքերով

Գտիր հատվածներ (արտահայտություններ, նախադասություններ), որոնք կօգնեն քեզ բնութագրել`           1. ծերունուն, 2. տղային:

Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։

Ծերունուն այստեղ նկարագրեցի, բայց հիմա կպատմեմ իրենից: Նա աղքատ մի մարդ էր, ով ամեն օր իր փոքրիկ ընկերոջ հետ գնում էր ձկնորսության: Ծերունին աղքատ էր, սակայն նա չէր ուզում, որ տղան իմանար, որ նա որոշ բաներ չունի: Ծերունին շատ բարի էր նա այդ տղայի հետ տարիներ շարունակ գնացել էր ձկնորսության: Նա ուներ կին, բայց նրա կինը մահացել էր: Ծերունին, երբ գնում էր ձկնորսության, նա ոչ մի ձուկ չէր բռնում, մինչ իր նավակ փոխելը, միանգամից առաջին շաբաթում 3 հատ մեծ ձուկ բռնեց:

— Լավ, շնորհակալ եմ քեզանից,— ասաց ծերունին։— Չսկսե՞նք ուտել։

— Ես քեզ վաղուց եմ առաջարկում սկսել,— քնքշագին կշտամբեց նրան տղան։— Ա՛յ, սպասում եմ, որ սեղան նստես, ու ամաններն էլ չեմ բաց անում, որպեսզի կերակուրը չսառի։

— Ուտենք։ Բայց ես պետք է լվացվեի։

«Որտե՞ղ կարող էիր լվացվել»,— մտածեց տղան։ Ծորակը երկու թաղամաս այն կողմն է։ «Անհրաժեշտ է ջրի պաշար ապահովել նրա համար, նաև օճառ ու մի լավ երեսսրբիչ։ Ինչպե՞ս մինչև հիմա չեմ մտածել այս մասին։ Նա կարիք ունի նոր վերնաշապիկի, ձմեռային բաճկոնակի, որևէ ոտնամանի ու էլի մի վերմակի»։

Այս տողերից պարզ կարող ենք եզրակացնել, որ տղան ծերունու հանդեպ շաատ հոգատար էր: Նա անում էր ամեն հնարավորին բան, որպեսզի ծերունին իրեն լավ զգար: Տղան և ծերունին շատ էին սիրում նաև բեյսբոլ: Ծերունին ամեն անգամ պատմում էր բեյսբոլի մասին տղային: Տղան ուներ ծնողներ, չնայած, որ իր ծնողները իրեն արգելում էին շփվել ծերունու հետ, տղան չլսելով իր ծնողներին շարունակում էր շփվել ծերունու հետ, այսինքն մենք կարող ենք եզրակացնել նաև, որ տղան շատ բարի և հավատարիմ էր:

Ինչպես ես հասկանում այս արտահայտությունները.

Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։

 

Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…

Ես այս նախադասությունը հասկանում եմ այսպես, որ երբ դու մեկից պարտքով փող ես խնդրում խոստանալով, որ կվերադարձնես, բայց երբ գալիս է փողերը ետ վերադարձնելու ժամանակը, այդ ժամանակ դու ողորմություն ես խնդրում, որպեսզի պարտքերդ կարողանաս փակես: Ես այս մտքի հետ միանշանակ համաձայն եմ, դրա համար էլ կյանքում ինչ որ մեկից պարտքով փող չեմ վերցրել:

Իսկ դու համաձա՞յն ես  այս մտքերի հետ. ինչու՞: