Рубрика: Գրականություն, Uncategorized

Ծերունին և ծովը

ernestԾերունին և ծովը — ամերիկյան պատմվածք

Կարդալ Գրապահարանում:

8-րդ դասարան 

Գլուխ Բ (մինչև՝վերջ)

Բառային աշխատանք —

պրկել- Կապը՝ կապանքը ձգելով ամրացնել՝ սեղմել

անխոնջություն- Տքնաջանություն

զառամած- Տարիքն անցկացրած, խիստ ծեր

կռթնել- Արմունկով հենվել մի բանի վրա

աչքակապություն- Թյուրիմացության մեջ գցելը, որևէ բան իրականից ավելի լավ՝ շատ՝ գեղեցիկ ևն ներկայացնելը

անողորկ-

երախ- Կենդանիների բերան, կլափ

տնտղել- Ուշադրությամբ զննել՝ դիտել՝ քննել, բոլոր կողմերից ուշադրությամբ նայել

լերդանալ- Թանձրանալ, մակարդվել

կզակ- Ստորին ծնոտի կլորավուն դուրս ընկած ծայրը

հանդիպակաց- Դիմացը կանգնած, դեմուդեմի, դիմացի

ընդարմանալ- Մրսելուց՝ երկյուղից՝ հոգնությունից՝ դեղերից ևն շարժունությունը կորցնել, թմրել, դմբրել

կարկամել- Լեզուն կապ ընկնել, պապանձվել

շեղբ- Դանակի՝ դաշույնի ևն կտրող մասը

անհողդողդ- Չտատանվող, աներեր, հաստատուն

տոկալ- Որևէ բանի դիմանալ, հակակայելով իրեն պահպանել, դիմանալ

Ներկայացրու ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ՝ մեջբերելով դրվագներ կարդացածդ հատվածից:

Նա հարգում էր այդ ձկանը: Նա ձկան հետ շատ լավ էր, անընդհատ հարցեր էր տալիս նրան, բայց նա ստիպված պետք էր սպանել, որովհետև դժվար այդպիսի մեծ ձուկ բռնես և չսպանես: Նա ձկան հետ խոսում էր ամեն րոպե, որովհետև նրա հետ մարդ չկար, որ խոսեր: Ձուկը իմ կարծիքով մի փոքր խանդոտ էր, որովհետև, երբ ծերունին խոսում էր թռչունի հետ, նա այնպես արեց, որ պարանով ճղի ծերունու ձեռքը, որովհետև ծերունին նրան ուշադրություն չէր դարձնում:

Համեմատիր այդ վերաբերմունքը Ջեկ Լոնդոնի «Ոսկե կիրճը» պատմվածքի հերոսի՝ ոսկու հանքի հանդեպ վերաբերմունքի հետ: Նշիր նմանություններ:

Բացատրիր՝ ինչ էր ծերունին պահանջում ինքն իրենից, ծերունու՝ իր նկատմամբ խստապահանջ վերաբերմունքի պատճառը ո՞րն էր: Կարո՞ղ ես քո սեփական փորձով համոզել մեզ այդ մեթոդի արդյունավետ լինելը:

Ծերունին իր հետ խիստ էր խոսում, որովհետև նա պահի լրջությունը հասկանում էր, նա հասկանում էր, որ յուրաքանչյուր վայրկյան կարևոր է իր համար: Նա ամեն հնարավորին բան անում էր, որպեսզի իրեն մխիթարեր: Նրա մոտ, երբ ինչ որ բան չէր ստացվում նա բարձրաձայն ասում էր, որ «Եթե տղան հետս լիներ…»։ Իմ կյանքում շատ են եղել նման դեպքեր, որ ես ինքս ինձ մխիթարել եմ և ասել եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, դա հատկապես լինում է ինձ մոտ բժշկի գնալուց: 

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s