Ծերունին և ծովը — ամերիկյան պատմվածք
Կարդալ Գրապահարանում:
8-րդ դասարան
Գլուխ Գ (մինչև՝- Ոչ,— ասաց նա,— չի կարող պատահել, որ այսքան խոշոր լինի։)
Բացատրել բառերը.
վեհանձնություն- Մեծահոգություն
շորթել- Խլել, կորզել, հափշտակել
երաշխիք- Որևէ բանի համար նախապես սահմանվող ապահովություն՝ երաշխավորություն
անվրեպ- Չվրիպող, նպատակից՝ չշեղվող, անսխալ
նիրհել- Ննջել, կիսաքուն վիճակի մեջ լինել
կիրճ- Նեղ անցք՝ ձոր լեռների մեջ, լեռնանցք, կապան
կարկամել- Լեզուն կապ ընկնել, պապանձվել
կզակ- Ստորին ծնոտի կլորավուն դուրս ընկած ծայրը
պատվար- Պատնեշ
շառաչ- Շառաչյուն
անողոքաբար-
տնտղել- Ուշադրությամբ զննել՝ դիտել՝ քննել, բոլոր կողմերից ուշադրությամբ նայել
Քննարկենք (գրավոր կարծիքները նախօրոք պատրաստել).
Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։ … Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։ — Օվկիանոսից շորթում ենք ուտելիք, իսկ լուսատուներից ի՞նչ կշորթենք: Ի՞նչ կլինի եթե ստիպված լինենք սպանել աստղերին:
Այս տողերը ես հասկանում եմ այսպես, որ մենք բոլորս իրար բարեկամ ենք այս կյանքում և չպետք է սպանենք ոչ ոքի: Եթե մենք սպանենք արևին կամ լուսնին, ուրեմն մենք էլ կյանք չենք ունենա, աշխարհը կոչնչանա:
Աշխարհում ոչ ոք արժանի չէ նրանով սնվելու, հապա մի նայեցե՛ք՝ ինչպես է իրեն պահում և ինչպիսի վեհանձնությամբ։ — Բացատրիր վեհանձն բառի իմաստը. ինչու՞ չի կարելի նսեմացնել այն:
Վեհանձն նշանակում է, որ եթե ինչ որ մեկը քեզ վիրավորում է, դու նրան արհամարհում ես, և շարունակում ես քո ճամփան, քեզ արդեն չի հետաքրքրի ոչ ոքի կարծիքը, դու կապրես այնպես ինչպես դու ես ուզում: Վեհանձնությունը ունի 2 կողմ՝ լավ և վատ: Լավը այն է, որ եթե ինչ որ մեկը քեզ վիրավորի, դու նրան բանի տեղ չես դնի, բայց վատն էլ այն է, որ մարդիկ կտեսնեն, որ դու թույլ ես իրենցից, չես կարող պատասխանել նրանց յուրաքանչյուր բառին, այդ ժամանակ նրան կշարունակեն քեզ վիրավորել: