Рубрика: Գրականություն, Uncategorized

Ծերունին և ծովը

ernestԾերունին և ծովը — ամերիկյան պատմվածք

Կարդալ Գրապահարանում:

8-րդ դասարան

Գլուխ Գ (մինչև վերջ)

Բացատրել բառերը. 

կռնակ-Թիկունք

գալարվել- Ոլորվել

մթագնել- Խավարել

հորձանք-Հորդացած ջրերի արագ հոսանք

թափոր- Երթ

դավ- Գաղտնի մտածված կամ նախապատրաստված չարամիտ արարք՝ գործ

ստեպ-ստեպ- Հաճախ

անդադրում- Անդադար

զսպան- Զսպակ

ածելի- Շատ սուր բերանով դանակ, որով սափրում են երեսի և գլխի մազերը

ավար- Պատերազմի ժամանակ թշնամուց գրավված ամեն ինչը

համակվել- Պատվել, լցվել

կափկափել- Բաբախել, իրար բախել

մոլեգին- Կատաղի

ընկղմվել- Մխրճվել, թաղվել

շեշտակիություն- Դիպուկություն

ջլատվել- Թուլանալ

խորհրդածել-  Մտածել

խելահեղ- Խելագար

սեպ- Ներքևի ծայրը սրած և աստիճանաբար լայնացող ու վերևում հաստ փայտյա կամ մետաղյա ձող

մխրճվել- Դժվարությամբ մի տեղ մտնել, խցկվել

ընկրկել-Դեպի ետ դիմել, նահանջել

հրացոլք- Կրակի ցոլք

հոգնաբեկ- Շատ հոգնած

Վերլուծական աշխատանք.

«Դու գլուխս կուտես, ա՛յ ձուկ,— մտածեց ծերունին։— Դա, իհա րկե, քո իրավունքն է։ Կյանքումս երբեք չեմ տեսել քեզնից ավելի հսկայական, գեղեցիկ, հանդարտ ու վեհանձն արարած։ Ի՜նչ արած, սպանի՛ր ինձ։ Ինձ համար արդեն մեկ է, թե ով ում կսպանի»։

Նա արդեն հասկանում էր, որ անիմաստ էր իր պայքարը ձկան հանդեպ, որովհետև նա գիտեր, որ ինչքան ինքը կարող էր ձկանը սպանել, այնքան ձուկը իրեն, բայց նա շարունակում էր ձկան հետ շփվել այնպես, ինչպես կշփվեր իր բարեկամի հետ:

Եվ ի՜նչ թեթևություն ես զգում, երբ պարտված ես,— մտածեց նա։— Չէի էլ իմանում, որ այսպես հեշտ է դա։

Պարտվելը ընդհանրապես վատ բան չէ: Կարևոր չէ թե դու պարտվել ես թե հաղթել, կարևորը այն է, որ դու փորձել ես դա անել, ինքդ քեզ ստիպել ես, կամքի ուժ ես ունեցել: Պարտվել դա դեռ չի նշանակում, որ քո հակառակորդը քեզնից ուժեղ է, ընդհակառակը դու պարտվելով ապացուցում ես, որ արել ես ամեն հնարավորին բան, որպեսզի հաղթես: