Ռուսաստան: Աշխարհագրական դիրքը, բնական պայմանները:
Դասի հղումը
Այլ հղումներ 1 2 3
Ռուսատանի սահմանները
- Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում
Ռուսաստանի Դաշնությունը բնական ռեսուրսներով աշխարհի հարուստ երկրներից է: Բնական ռեսուրսների առանձին տեսակների քանակական և որակական պաշարների հետախուզումն ու գնահատումը Ռուսաստանում դեռևս շարունակվում են: ՌԴ–ն աշխարհում հայտնի է հանքահումքային, հողային, ջրային, անտառային և այլ ռեսուրսների մեծ ներուժով: Նավթի համաշխարհային պաշարների ՌԴ բաժինը կազմում է 12 %, բնական գազինը` 33 %, ածխինը` 14 %, երկաթինը` 14 %, կապարինը` 10 %, ցինկինը` 15 %, կալիումական աղինը` 31 %: Նիկելի, ոսկու, արծաթի, ալմաստի և միքանի այլ օգտակար հանածոների պաշարներով ՌԴ–ն զբաղեցնում է աշխարհում առաջինից երրորդ տեղերը: Բայց այս ամենը անելու համար մեզ պետք է տարածքային գործոնը,տարածքի ձևավորման երկրաբանական առանձնահատկությունները,բնակլիմայական պայմանների բազմազանությունը:
- Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:
Ռուսաստանի բնակչությունը:
Դասի հղումը
- Ինչով է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը
ՌԴ-ի գերակշռող ազգը ռուսներն են: Նրանք կազմում են երկրի բնակչության ընդհանուր թվի ավելի քան 81%-ը: Համեմատաբար մեծաքանակ բնկի ազգությունները, որոնք զբաղեցնում են ընդարձակ հավաք տարածքներ, Ռուսաստանի կազմում ունեն իրենց կիսանկախ քաղաքական տարածքային կազմավորումները: Դրանք նախորդ դասից ձեզ հայտնի հանրապետությունները և ազգային օկրուգներ են:
- Ինչպես են առաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները
Խորհրդային տարիներին արդյունաբերության առաջանցիկ զարգացմանը և երկրի ինդուստրացմանը զուգընթաց կառուցվել են բազմաթիվ նոր քաղաքներ, կտրուկ աճել է հին քաղաքների բնակչության թիվը: Ներկայումս քաղաքներում բնակվում է Ռուսաստանի բնակչության ավելի քան 73%-ը, իսկ խոշոր՝ 1մլն-ից ավել բնակիչ ունեցող քաղաքների թիվը հասել է 12-ի: Մի քանի քաղաքներ շուրջը ձևավորել են քաղաքային ագլոմերացիաներ: Այդպիսիք են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Սամարայի, Նիժնի Նովոգորոդի, Եկատերինբուրգի և այլ ագլոմերացիաները:
- Ինչով է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխումը
Ռուսաստանը բազմակրոն պետություն է. բնակչության գերակշիռ մասը քրիստոնյաներ են՝ ռուսներ, ուկրաինացիներ: Մեծ թիվ են կազմում մահմեդականները՝ թաթարներ, չեչեններ, Դաղստանի ժողուրդները: Բուդդայական (լամայական) ուղղություն են դավանում կալմիկները, տուվացիները և բուրյաթները:
Ռուսաստանի տնտեսությունը:
- Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները
Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղն արդյունաբերությունն է: Այն մի բարդ համալիր է՝ բաղկացած հարյուրավոր ճյուղային համալիրներից, առանձին ճյուղերից ու ենթաճյուղերից: Դրանց թվում գլխավորներն են վառելիքա-էներգետիկական, մետալուրգիական, մեքենաշինական, քիմիական համալիրները, անտառային և թեթև արդյունաբերության ճյուղերը: Ռուսաստանի տնտեսությունը ամբողջապես հենվում է սեփական վառելիքաէներգետիկ բազայի վրա:
- Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը
Առաջատար ճյուղերն են նավթի պաշարները, գազը, ածխի հանույթը, մետաղների բազան, սև մետալուրգիայի երեք բազները՝ Ուրալյանը, Կենտրոնականը և Սիբիրյանը: Տնտեսության առաջատար ճյուղ է նաև Ռուսաստանի գունավոր մետալուրգիան, մեքենաշինական համալիրը:
- Ի՞նչ դեր ունի Ռուսաստանտ ժամանակակից աշխարհում