Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Հոկտեմբերի 28-Նոյեմբերի 1-Ուսումնական արձակուրդ
1․ «Հին Երևան» նախագծի շրջանակում Երևանի 2801-ամյակի առթիվ, համացանցի օգնությամբ, պատրաստեք նյութեր, որտեղ արտացոլված կլինեն հետաքրքիր տեղեկություններ հին ու նոր Երևանի մասին /նշանավոր երևանցիներ, հին ու նոր հայտնի կառույցներ, մշակութային արժեքներ, հետաքրքիր փաստեր և այլն/․

Հին Երևան

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի պատմական կենտրոնը։ Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա. 782 թվականին։ Քաղաքի՝ շուրջ երեքհազարամյա պատմությունը բաժանվում է մի քանի փուլերի։ Երբեմն Հին Երևան ասելով ի նկատի ունեն Երևանի պատմության «նահանգային շրջանը» և «խորհրդային շրջանը»։ Վերջին փուլը սակայն չի ընդգրկվում ամբողջությամբ, այլ մինչև 20-րդ դարի կեսը՝ Երևանի ընդարձակումը։

Նոր Երևան

Մայրաքաղաքի և կենտրոնական փողոցների վերակառուցման նպատակով հատկացվել է 14 միլիոն դոլար, որով նորոգվել է 700 հազար քառակուսի մետր մակերեսով ասֆալտբետոնյա ծածկ: Դրանցից կարելի է հիշատակել Մաշտոցի և Արշակունյաց պողոտաները, Բաղրամյան, Աբովյան, Սայաթ — Նովա, Թումանյան, Խանջյան, Նալբանդյան, Ամիրյան և այլ փողոցներ: Որոշ փողոցներում վերականգնվեցին նաև կոմունիկացիոն գծերը` ջրի, կոյուղու, գազի խողովակներ, էլեկտրագծեր: Ամբողջովին նորացվել է փողոցային լուսավորությունը: Խաչմերուկներում տեղադրվել են նոր լուսակիրներ: Հիմնովին վերակառուցվել է Երևանի Հանրապետության հրապարակը: Հրապարակի ներքին շրջանը և մայթերը պատվել են հայկական տարբեր քարատեսակներով: «Հաղթանակ» կամրջի շարունակության հատվածում, Մյասնիկյանի արձանի դիմաց, կառուցվել է եռանկյունաձև նոր հրապարակ
2․ Աշխատանքը հրապարակում եք բլոգում և պատրաստվում ներկայացնելու դասարանում՝ ուսումնական արձակուրդի ավարտից հետո։
«Հին Երևան» նախագիծ

Рубрика: Ֆիզիկա դասարանական և տնային առաջադրանքներ 8-րդ դասարան, Uncategorized

Փորձեր Նյուտոնի երեք օրենքների վերաբերյալ

Փորձ 1

Ունենք սայլակ, որի դիմացից ամրացված է առաձգական թիթեղ: Այն գտնվում է դադարի վիճակում սեղանի նկատմամբ: Առաձգական թիթեղը ճկեցի կապեցի թելով: Այրեցինք թելը և առաձգական թիթեղը ուղղվեց, իսկ սայլակը մնաց սեղանի նկատմամբ դադարի վիճակում: Եզրակացություն` ես հասկացա, որ միայնակ մարմինը ինքը իրեն չի շարժվում:

Փորձ 2

Նույն սայլակի առաձգական թիթեղը կապենք ճկենք թելով: Այն մոտեցրեցի պատին և լուցկիով այրեցի թելը: Առաձգական թիթեղը ուղղվելով հարվածեց պատին և պատից հեռացավ: Եզրակացություն` ես հասկացա, որ որպեսզի մարմինը շարժվի, անհրաժեշտ է նրան այլ մարմնի ազդեցություն: Ստացվեց, որ սայլակը առաձգական թիթեղով ազդեց թիթեղի վրա, իսկ պատը իր հերթին ազդեց սայլակի վրա: Այս երևույթը կոչվում է փոխազդեցություն:

 

Փորձ 3

Նորից նույն սայլակի ճկեցի կապեցի թելով: Նրան մոտեցրեցի նույնատիպ սայլակ և այրեցի թելը: Թելը այրելուց հետո առաձգական զսպանակը ուղղվելով հարվածեց երկրորդ սայլակին և երկուսը միաժամանակ իրարից հեռացան նույն չափով: Եզրակացություն` ես հասկացա, որ նույնատիպ մարմինները իրար վրա փոխազդեցին նույն ձևով: