Рубрика: Uncategorized

Մաթեմատիկա առանց բանաձևի

1. Եթե անհայտ թիվը փոքրացնենք 17-ով և արդյունքը եռապատկենք, կստանանք 54։ Գտեք անհայտ թիվը։
54:3+17=35
2. 5կգ ծիրան և 3կգ խնձոր գնելու համար պետք է վճարել 2100 դրամ, իսկ 7կգ ծիրան և 4կգ խնձոր գնելու համար՝ 2900 դրամ։ Քանի՞ դրամ պետք է վճարել 1կգ խնձոր գնելու համար։
2Ծ       1Խ  800
6Ծ       3Խ  2400
5Ծ       3Խ  2100
1Ծ 300
1Խ  200
3. Երեք հաջորդական բնական զույգ թվերի գումարը 48 է։ Գտեք այդ թվերի արտադրյալը։
14+16+18=48
4. Հանդիսատեսները կինոդահլիճից կարող են դուրս գալ նեղ և լայն դռներով: Եթե բացեն միայն նեղ դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 12 րոպեում, իսկ եթե բացեն միայն լայն դռները, բոլոր հանդիսատեսները դուրս կգան 4 րոպեում: Որքա՞ն ժամանակում դուրս կգան բոլոր հանդիսատեսները, եթե միաժամանակ բացեն բոլոր դռները:
5. Ուղղանկյուն եռանկյան անկյուններից մեկը 20 աստիճան է: Հաշվեք ուղիղ անկյան գագաթից տարված բարձրությունով և անկյան կիսորդով կազմված անկյան մեծությունը:
6. Երկու ճանապարհորդներ իրար ետևից քայլում էին ճանապարհով: Ճանապարհի հարթ մասում նրանք քայլում էին նույն՝ 6 կմ/ժ արագությամբ, և նրանց միջև հեռավորությունը 200մ էր: Վերելքին նրանք շարժվում էին նույն՝ 4կմ/ժ արագությամբ: Որքա՞ն էր նրանց միջև հեռավորությունը, երբ երկուսն էլ շարժվում էին վերելքով:
7. Ավտոմեքենայի առջևի անիվները լրիվ մաշվում են (դառնում են ոչ պիտանի) ամեն 25000կմ անցնելուց հետո, իսկ ետևի անիվները՝ ամեն 15000կմ անցնելուց հետո: Քանի՞ կիլոմետր կարելի է անցնել չորս անվադողով, մինչև նրանց լրիվ մաշվելը, եթե ժամանակին փոխենք առջևի և ետևի անիվների տեղերը: Ենթադրվում է, որ և՛առջևի, և՛ ետևի անիվները մաշվում են հավասարաչափ:
8. ABC եռանկյան մեջ A անկյունը 50 աստիճան է: Որոշեք այդ եռանկյան B և C անկյունների կիսորդների հատումով առաջացած սուր անկյան մեծությունը:
9. Քանի՞ հնգանիշ բնական թիվ կա, որը բաժանվում է 3-ի, և նրա գրության վերջին թվանշանը 6 է:
Рубрика: Նախագծային շաբաթ, Uncategorized

Հետաքրքիր փաստեր

  • Սպիտակ կետի սիրտը Volkswagen Beetle ավտոմեքենայի չափ է:
  • Վարորդները ավելի շատ են սպանում եղնիկների, քան որսորդները:
  • Առնետը կարող է ընկնել հինգ հարկանի շենքից ՝ առանց որևէ վնասի:
  • Քամելեոնի լեզուն նրա մարմնից երկու անգամ մեծ է:
  • Կոլիբրիները միակ կենդանիներն են, որոնք կարող են հետևանց թռչել:
  • Հսկա Կոմոդո մողեսները նույնիսկ հարձակվում են եղնիկի և վայրի խոզի վրա:
  • Յուրաքանչյուր չորրորդ ամերիկացում ցույց են տվել հեռուստացույցով:
Рубрика: Հայոց լեզու, Նախագծային շաբաթ, Գրականություն, Uncategorized

Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:

Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:

Գ․ Մարկես

Մեր կյանքում մենք շատ բաների հնարավորություններ ունենք, օրինակ՝ հասնել հաջողությունների, կատարել կյանքի բոլոր նպատակները, բայց դրա համար մենք պետք է ունենանք կամքի ուժ: Եթե մենք մեր կյանքը անիմաստ բաների վրա ծախսենք, մենք ոչ մի հնարավորություն չենք ունենա կյանքը ուրախ, զվարթ վայելելու համար: Մեր կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է անել այն, ինչ մենք ենք ուզում: Մենք մեր կյանքի 60%-ը ծախսում ենք միայն ու միայն անիմաստ բաների վրա, օրինակ` մենք օրը 24 ժամ հեռախոսների մեջ ենք, իսկ մենք ունենք լիքը հնարավորություններ կյանքը ավելի իրական դարձնելու համար: