Рубрика: Նախագծային շաբաթ, Գրականություն, Uncategorized

Էմիլը Լյոնեբերգայից

Էմիլը Լյոնեբերգայից

Այսօր կարդացի և ավարտեցի մի շատ հետաքրքիր գիրք, որը կարող է մարդկանց շատ բան սովորեցնել, օրինակ՝ մարդուն առաջին հայացքից չդատել, որովհետև չես կարող ասել, թե ինչպես կդասավորվի այդ մարդու ապագան: Գիրքը մի չարաճճի տղայի մասին էր, ում անունը Էմիլ էր: Նա ամեն օր չարաճճիություններ էր անում, որոնք, փառք Աստծո, ունենում էին լավ ավարտ: Նա ուներ խուճուճ դեղին մազեր, մեծ կապույտ աչքեր, կարմիր թմբլիկ այտեր, բայց դա ընդամենը առաջին հայացքից, նա այնպիսի բաներ է անում, որ մարդիկ ուղղակի վախենում էին նրանից… լավ, չափազանցրեցի, նրա հետ ուղղակի չէին շփվում: Գրքի գլխավոր հերոսներն էին Էմիլ Սվենսոնը, Իդա Սվենսոնը՝ նրա փոքրիկ քույրը, Անտոն Սվենսոնը՝ նրա հայրը, Ալմա Սվենսոնը՝ նրա մայրը, և նրանց բատրոնն ու սպասուհին՝ Ալֆրեդն ու Լինան: Այս գիրքը ես խորհուրդ կտամ կարդալ յուրաքանչյուրին, կլինի ծնող, թե փոքրիկ երեխա, որովհետև շատ հետաքրքիր և արկածային գիրք է:

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ` բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s