Рубрика: Գրականություն, Uncategorized

Վրթանես Փափազյան

Vrtanes_Papazian

Ստամոքսի համար

  • աշխատանք բառարանով —

Անոսր- Ոչ խիտ, նոսր, թափանցիկ, ոչ թավ

Վսեմություն- Բարձրություն

Քամահրել- Արհամարհել 

Տիղմ- Ցեխ

Ճիրան- Կենդանիների սուր ճանկերը

Լերկ- Մերկ

Անվրդով- Անխռով, խաղաղ

Լայնատարած- Ընդարձակ

Հափրացնել- Հագեցնելով զզվեցնել՝ զզվանք պատճառել

Լեշացած- 

  • ամեն լեռ չի տեսնում անդունդ, մեծությունը չի իմանում, թե ի՞նչ է նյութում իր դեմ չնչինությունը, աղավնին չի հավատում օձի գոյությանը — առանձնացրու՛ հականիշ զույգերը․ հականիշների օգնությամբ ի՞նչ է ասում հեղինակը, համաձայնիր կամ հերքիր՝ քո փորձից ելնելով։

Լեռ- անդունդ

Մեծություն- չնչինություն

Աղավնի- օձ

  • երբ մտածեց ստամոքսը կշտացնելու համար թևերը ծալել — ի՞նչ է նշանակում թևերը ծալել, ինչու՞ է այն վտանգավոր։

Իմ կարծիքով թևերը ծալել այս տեքստում նշանակում է՝ նահանջել, որովհետև արծիվը անընդհատ խուսափում էր որսորդներից, բայց, երբ որսորդները կենդանիների դիակները դնում էին գետնին, արծիվը որոշեց նահանջել և օրեցօր սկսում էր իջնել ներքև: Նա նախընտրում էր կուշտ ստամոքս ունենալ, քան թե կենդանի մնալ:

  • Հեշտությամբ կշտանալը սկսեց մարել նրա մեջ բարձրերը թռնելու պահանջը — մեկնաբանի՛ր այս միտքը։

Այս միտքը ես կձևակերպեմ այսպես. երբ արծիվը նկատեց, որ իր համար ուտելիք գտնելը այլևս դժվար գործ չէ, նա առիթից օգտվելով ուտում էր ամեն օր և հետզհետե նրա բարձրերը թռչելու ցանկությունը, միտքը կորավ, որովհետև նա շատ էր մտածում իր ստամոքսի մասին, նրա համար կարևորը կուշտ լինելն էր:

  • Հեշտ ու դժվար ճանապարհները․․․ (ստեղծագործական աշխատանք):

Իմ համար հեշտ ճանապարհները դա՝ մարդու կյանքի սկիզբն է, երբ նա փոքր է լինում, և այդքան շատ մտածելու բան չի լինում: Իսկ, երբ արդեն մենք մեծանում ենք, սկսում ենք անցնել դժվար ճանապարհներ, օրինակ՝ պետք է մտածենք մեր ապագան ճիշտ կառուցելու մասին, մենք չպետք է նահանջենք, ինչպես այս արծիվը այս տեքստում, մենք պետք է իրագործենք մեր նպատակները, հասնենք բազում հաջողությունների, որովհետև մարդիկ կյանքում հաջողությունների հասնում են իրենց ապագայի շնորհիվ, իսկ ինչպես արդեն նշեցի, մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին: 

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s