Рубрика: Պատմություն

Պատմություն

Նոյեմբերի 11-15
Համաշխարհային պատմություն.
https://lib.mskh.am/images/books/Ham.-patm-8_nor-darer.pdf
1. Պատրաստվե՛ք  ներկայացնելու «Լուսավորության դարաշրջանը» և «Հասարակության վերափոխման հեղափոխական ուղին» թեմաները /բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 18-26, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ է հեղափոխությունը: Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել այն:

Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում և տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ և առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում և սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

2. Ներկայացրե՛ք Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը /գրավոր/.

Թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլից մինչև մայիսի 8- ը: Պատճառը՝ Սերժ Սարգսյանի հավակնությունները ՀՀ վարչապետի պաշտոնին, նրա՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ վարած ներքին և արտաքին քաղաքականությունը: Հեղափոխությունը հիմնականում հայտնի է «Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին» կարագախոսով, ինչպես նաև ոստիկաններին ուղղված «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն, միացի՜ր», վարորդներին ուղղված «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» և բազմաթիվ այլ կարգախոսերով։ Արդյունքում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Քաղաքացիական պայմանագիրը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը , Լուսավոր Հայաստան կուսակցություններից և նախկին կառավարության անդամներից նոր կառավարության ձևավորումը և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը: