Рубрика: Նախագծային շաբաթ, Գրականություն

Ընթերցում ես, ուրեմն երևակայում ես

Այս կյանքում մարդիկ պետք է առնվազն 1-2 գիրք կարդան, որպեսզի ավելի հասկանան, թե ինչ է կյանքը: Ես այս տարվա մեջ կարդացել եմ 10 գիրք, որոնք հաճույքով եմ կարդացել և ավելի շատ պատկերացում եմ կազմել այս աշխարհի մասին: Եթե դու ինչ-որ գիրք ես կարդում, ուրեմն պետք է հասկանալով կարդաս, որպեսզի հետո կարողանաս պատկերացում կազմել այս կյանքի վերաբերյալ: Լինում են դեպքեր, երբ ես գիրք եմ կարդում կամ ֆիլմ եմ դիտում, մնում եմ ֆիլմի կամ գրքի ազդեցության տակ, և ինձ զգում եմ գրքի կամ ֆիլմի գլխավոր հերոսի տեղում: