Սլայդ 9 կամ էջ 152
Գլուխ առաջին
- Քո կարծիքով ինչպիսի՞ն են հայր-տղա հարաբերությունները․ հիմնավորի՛ր մեջբերումներով։ Նմա՞ն են ձեր և ձեր ծնողների հարաբերություններին․ ինչո՞վ։
Հայր տղա հարաբերությունները իմ կարծիքով որոշ չափով խիստ են, բայց կարող են այդ խստությունները անհիմն լինել, ինչպես այս պիեսում՝ հայրը նրա երեխայի վրա ջղայնանում էր նրա համար, որ երեխան չէր գնահատում իր հոր <<աշխատանքը>>: Իմ և ծնողներիս հարաբերություններին ընդհանրապես նման չեն Ջոնիի և նրա հոր հարաբերությունները, որովհետև ես գնահատում եմ իմ ծնողների աշխատանքը:
- Տղաս, երբ դու հասնես իմ տարիքին, կիմանաս, որ երգերը կարևոր չեն, կարևորը հացն է: Աստված իմ, որքան վայրագորեն է հացը մաքառում սրտի հետ։
Իմ կարծիքով այս տողերը նշանակում են, որ այս կյանքում երգով չես կշտանա, երգով չես կարող սնվել (ֆիզիկապես): Այս կյանքում միայն երգով պարապելով ոչնչի չես հասնի, ինչպես այս պիեսում՝ ծերունին զբաղվում էր միայն երգով, և նա ամբողջ օրը սոված էր լինում: