Рубрика: Ֆիզիկա դասարանական և տնային առաջադրանքներ 8-րդ դասարան, Uncategorized

Մարմնի իմպուլս:Իմպուլսի պահպանման օրենք:Ռեակտիվ շարժում

Դաս12

Թեման.Մարմնի իմպուլս:Իմպուլսի պահպանման օրենք:Ռեակտիվ շարժում

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս 

2.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը

P=mv

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում

Չափման միավորը ՄՀ-ում 1  կգ·մ/վ-ն է:

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է ,թե սկալյար

Քանի որ արագությունը վեկտորական մեծություն է, իսկ զանգվածը՝ սկալյար, ապա իմպուլսը վեկտորական մեծություն է:

5.Ինչն են անվանում համակարգի իմպուլս

Մարմինների համակարգի իմպուլս կոչվում է այդ համակարգը կազմող մարմինների իմպուլսների գումարը:

6.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ

Փակ կոչվում է այն համակարգը, երբ համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունը այնքան փոքր է ,որ կարելի է անտեսել:

7.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Փակ համակարգի մարմինների ինպուլսների գումարը, անկախ այդ մարմիննների փոխազդեցությունից, չի փոխվում:

8.Որ շարժումն է կոչվում ռեակտիվ

Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություը:

9.Ինչ կառուցվածք ունի հրթիռը

 

Լրացուցիչ առաջադրանք 

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ34-ից մինչև  էջ41-ը

Կատարել Ղազարյանի դասագրքի էջ41-ի 7-րդ առաջադրանքը

Լրացուցիչ առաջադրանք

խնդիրների լուծումներ՝

Է. Ղազարյանի դասագրքից՝ էջ.178-իցխնդիրներ30-ից մինչև 47,իսկ էջ179-ից խնդիրներ48,49,50,51 և

Լուծել հետևյալ խնդիրները՝

    3.Ինչոր  համազոր ուժի ազդեցությամբ 100կգ զանգվածով մարմինը շարժվում է  0,3մ/վ2 արագացմամբ: Ինչ արագացմամբ կշարժվի 120կգ զանվածով մարմինն այդ նույն ուժի ազդեցությամբ:

 4.Ինչ հաստատուն ուժի ազդեցությամբ դադարի վիճակում գտնվող  0,3կգ զանգվածով մարմինը  5վում կանցնի 25մ ճանապարհ:

5.Որքան ժամանակում 5000Ն համազոր ուժի ազդեցությամբ շարժվող  1տ զանգվածով մարմնի արագությունը կաճի   500մ/վից մինչև   2000մ/վ:

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s