Рубрика: Նախագծային շաբաթ, Գրականություն, Uncategorized

Նպատակը ոչինչ է, շարժումն՝ ամեն ինչ

Նպատակը ոչինչ է, շարժումն՝ ամեն ինչ:

Էդուարդ Բերնշտեյն

Այս կյանքում բոլորս էլ ունենք նպատակ, իսկ եթե դա չունենք էլ, հաստատ կունենանք երազանք: Եթե դու ունես նպատակ, մի ասա, որ դու ունես նպատակ և այն իրագործելու ես, սկզբից իրագործիր նոր ասա: Միայն նպատակ ունենալը շատ քիչ է, մենք պետք է կամաց-կամաց աշխատենք այդ նպատակի վրա, օրինակ՝ ես նպատակ եմ դրել, որ սովորելու եմ ԱՄՆ-ում, և դառնալու եմ հայտնի դիվանագետ: Ես արդեն սկսել եմ աշխատել իմ նպատակի վրա: Նպատակը ոչինչ է, շարժումն՝ ամեն ինչ, այս տողերի հետ ես համաձայն եմ, որովհետև նպատակը ոչինչ է, նպատակը միայն մի բառ է, իսկ շարժումը՝ ամեն ինչ, որովհետև այդ շարժումից է կախված մեր ապագան: