Սլայդ 15 կամ էջ 165
Գլուխ երկրորդ
- կատարել գրքից երկրորդ հատվածի առաջադրանքները:
1.
Եղկելիներ- Գարշանքի արժանի, գարշելի, նողկալի, զզվելի
Անօրեններ- Օրենք չունեցող, օրենքը չճանաչող՝ ոտնահարող
Դուրեկան- Ախորժելի, հաճելի, հավանելի, սիրելի
Ճառել- Ճառախոսել, ատենախոսել, բանախոսել
2.
Ջոնի- Ինչ ես կարծում, նա մի օր կհասնի՞ տուն:
Ջոնիի հայրը- Նա ծեր մարդ է, Ջոնի: Անպայման կհասնի:
Ջոնի- Ուզում ես աել՝ նա գնացք ու նավ կնստի և կհասնի՞ այդ լեռներին:
Ջոնիի հայրը- Այդպես չէ, Ջոնի: Նրա հասնելը մի քիչ տարբեր կլինի դրանից: Նա կմեռնի:
Ջոնի- Դա՞ է տուն հասնելու միակ ճանապարհը:
Ջոնիի հայրը- Դա միակ ճանապարհն է:
______________
Իմ կարծիքով այս տողերը ասում են, որ վաղ թե ուշ մարդիկ կմահանան, ինչպես Մեք-Գրեգորը: Ջոնին տուն հասնելը ուղիղ ձևով էր հասկանում, իսկ նրա հայրը նրան փորձում է հասկացնել, որ Մեք-Գրեգորը ծեր մարդ է, և շուտով նա մահանալու է: Մեք-Գրեգորը միայնակ պապիկ էր: Նա չուներ ոչ ընտանիք, ոչ ուտելիք, ոչ հագուստ, և այո ես համաձայն եմ Ջոնիի հոր հետ, Մեք-Գրեգորի տուն հասնելու ճանապարհը՝ մահանալն է:
3.
Ջոնիի հայրը- (Զայրացած): Ինչո՞ւ նրանք բարձրաձայն փառաբանում են ամեն բան, բացի լավագույնից: Ինչո՞ւ են կործանում իրենք իրենց, մահվան գործիքների հետևից ընկնելով, և դեն են նետում այն ամենը, ինչ ծառայում է կյանքին: Ես այդ բանը չեմ կարողանում հասկանալ:
_______________
Այս տողերում Ջոնիի հայրիկը բարկանում է, որովհետև նրա կարծիքով մարդիկ այս աշխարհից ոչ մի բան չեն հասկանում: Ես այս տողերի հետ համաձայն եմ, որովհետև մարդիկ բացի լավից ամեն ինչ կբարձրաձայնեն: Նրանց միայն վատն է հետաքրքում այս աշխարհի մասին: Նրանք մարդկանց լավից դեպի վատն են փոխում: