Lesson 2: English in mind, slide 18, Culture in mind
Homework: Retell the text
Lesson 2: English in mind, slide 18, Culture in mind
Homework: Retell the text
Դեկտեմբերի 2-6
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
1. Եվրոպան 1815-1850թթ.
ա/ Վիեննայի վեհաժողովը
բ/ Բարենորոգումների ուղին /էջ 40-44/.
2. Հեղափոխությունները Եվրոպայում 1830-1840-ական թթ /էջ 45-48/-/բանավոր/.
Առաջադրանք.
ա/ Ներկայացրե՛ք «Նապոլեոն Բոնապարտ» ֆիլմի վերլուծությունը
Մենք այսօր դիտեցին մի ֆիլմ, Նապոլեոն Բոնապարտի մասին: Նապոլեոնը Բոնապարտը ծնվել է 1769 թվականի օգոստոսի 15-ին Կորսիկա կղզում Այաչո կոչվող վայրում: Նապոլեոնի մայրը և հայրը ունեցել են 13 երեխա, որոնցից երկրորդը Նապոլեոն բոնապարտն է: Երբ քոլեջում տեղի էր ունենում <<Թագուհու վզնոց>> կոչվող մրցույթը, Նապոլեոնը հաղթում է մրցույթում, և ի շնորհիվ դրա սկսում է սովորել Փարիզի զինվորական ակադեմիայում: Հենց այդտեղ էլ ավելի խորացնելով գիտելիքները, Նապոլեոնը դարձավ հմուտ զինվորական և ընդգրկվեց Ֆրանսիական բանակում: 1792 թվականից սկսած ժողովուրդը համախմբվեց և դուրս եկավ իշխանության դեմ, սակայն նրանք չափազանց քիչ էին, և առանց զենքի: Սկսվեց հակամարտությունը, եղան հարյուրավոր զոհեր, վերջ դրվեց միապետությանը: 1793 թվականին գլխատվեցին Լյուդովիկ IVI-րդ ը և նրա կինը: 1793 թվականին Ֆրանսիան պատրաստվում էր պատերազմել Բրիտանացիների դեմ, և դուրս քշել նրանց Ֆրանսիական հողերից:
բ/ Զարգացման ո՞ր ուղին է նախընտրելի՝ հեղափոխակա՞ն, թե՞ բարենորոգումների. Հիմնավորե՛ք ձեր ընտրած տարբերակը
Բարենորոգումը այն է, երբ մարդիկ մի հատ խնդիր ուղղում են, առանց բարձրաձայնելու, իսկ հեղափոխական ուղին այն է, որ մարդիկ ամբողջ ազգին հավաքում են, և սկսում են բարձրաձայնել այդ հարցը: Իմ կարծիքով զարգացման համար ճիշտ ուղին դա՝ բարենորոգումներն է, որովհետև մարդիկ այդ հարցը չեն բարձրաձայնի, և դա հեղափոխության ենթակա չէ:
գ/ Համեմատե՛ք Եվրոպայում տեղի ունեցած հեղափոխությունները մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության հետ /գրավոր/.
Կարդալ բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները:
Առաջադրանքներ
Արևմտահայերեն տարբերակով
Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,
Եկուր լըսել՝ մինչև աչքերըդ թըրջին․․․
Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կըրնար սիրել ես․
Իմ լուսնընկան դո՛ւն ես, ամպե մը ծաթե,
Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տրտմերես․․․
Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․
Արևելահայերեն տարբերակով
Հոգիս այսօր մուգ-կապույտ է ծովի պես,
Արի լռենք, նրա դատարկ ափերին,
Հոգիս ծովի նման երգ ունի իր մեջ,
Արի լսենք այնքան, մինչև հուզվես…
Գիշեր է, մեծ լուսին արծաթե,
Բայց լուսնի այս ցուրտը, չեմ կարողանում սիրել ես
Իմ լուսինը դու ես, ամպի հետևից լույս ծագող,
Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տրտմերես․․․
Հոգիս այսօր խենթացել է ծովի պես:
Տրտմերեսը բարդ բառ է, որովհետև կազմված է երկու բառից՝ տրտում և երես:
Տրտում- տրտմություն
Երես- երկերեսանի, երեսսրբիչ
Այստեղ ծովը մի փոքր այլ ձևով է նկարագրված: Բանաստեղծությունը բավականին տխուր էր, բանաստեղծությունը մութ էր, բայց ծովը այդ տխրությունը անտեսելով շարունակում է երգել, խենթանալ:
Հոգիս ծովի պես ասելով ես հասկանում եմ, որ այդ մարդը կամ հանգիստ է կամ էլ բարկացած: Ծովը շատ նման է մարդուն, որովհետև լինում են օրեր, երբ հանդարտ է, իսկ լինում են օրեր, երբ կատաղած են: Իմ հոգում խաղաղություն է տիրում, բայց ես շատ նյարդայնացող մարդ եմ, դր համար էլ միշտ չէ, որ հանգիստ եմ:
Սլայդ 22 կամ էջ 179
Գլուխ երրորդ
Ջոնիի հայրը մասնագիտությաբ բանաստեղծ էր: Նա գրում էր բազում բանաստեղծություններ, չնայած, որ դրանք ոչ մի արժեք չունեին: Նա ուներ մի որդի՝ Ջոնիին, ում շատ էր սիրում, չնայած լինում էին դեպքեր, երբ Ջոնին արհամարհում էր նրան: Ես Ջոնիի հորը չսիրեցի, որովհետև նա չուներ ընդհանրապես ամոթի զգացում, որովհետև նա միշտ Ջոնիին էր ուղարկում նպարեղենի խանութ:
Ջոնին շատ բարի, լավ և մի փոքր միամիտ էր: Նա բացի իր հորից և տատիկից ուրիշ ոչ մի հարազատներ չուներ: Նա շատ էր սիրում իր հորը, և դրա համար անում էր այն ինչ նրա հայրը ասում էր նրան: