Рубрика: Գրականություն, Uncategorized

Մատթէոս Զարիֆյան

mateosԾովուն դիմաց

Կարդալ բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները:

Առաջադրանքներ

 

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն (շարադրանքը` ազատ)

Արևմտահայերեն տարբերակով

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,
Եկուր լըսել՝ մինչև աչքերըդ թըրջին․․․

Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կըրնար սիրել ես․
Իմ լուսնընկան դո՛ւն ես, ամպե մը ծաթե,
Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տրտմերես․․․

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․

Արևելահայերեն տարբերակով

Հոգիս այսօր մուգ-կապույտ է ծովի պես,                                                                                     

Արի լռենք, նրա դատարկ ափերին,                                                                                           

Հոգիս ծովի նման երգ ունի իր մեջ,                                                                                               

Արի լսենք այնքան, մինչև հուզվես…

 

Գիշեր է, մեծ լուսին արծաթե,                                                                                                       

Բայց լուսնի այս ցուրտը, չեմ կարողանում սիրել ես                                                                   

Իմ լուսինը դու ես, ամպի հետևից լույս ծագող,                                                                               

Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տրտմերես․․․

 

Հոգիս այսօր խենթացել է ծովի պես:

  • Տրտմերես  բառը բարդ բառ է, որովհետև … Գտիր բառի բոլոր արմատները և առանձին-առանձին դրանցով կազմիր ևս մի քանի բառ:

Տրտմերեսը բարդ բառ է, որովհետև կազմված է երկու բառից՝ տրտում և երես:

Տրտում- տրտմություն

Երես- երկերեսանի, երեսսրբիչ

  • Ծովին նկարագրող հատվածները դուրս գրիր:Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
    Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․                                                                                 Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,                                                                              Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․
  • Քանի որ քնարական հերոսն իր հոգին նմանեցնում էր ծովին, դուրս գրածդ հատվածների միջոցով փորձիր նկարագրել, թե ինչ հոգեվիճակում էր նա:

Այստեղ ծովը մի փոքր այլ ձևով է նկարագրված: Բանաստեղծությունը բավականին տխուր էր, բանաստեղծությունը մութ էր, բայց ծովը այդ տխրությունը անտեսելով շարունակում է երգել, խենթանալ:

  • Ստեղծագործական աշխատանք – Հոգիս ծովի պես …

Հոգիս ծովի պես ասելով ես հասկանում եմ, որ այդ մարդը կամ հանգիստ է կամ էլ բարկացած: Ծովը շատ նման է մարդուն, որովհետև լինում են օրեր, երբ հանդարտ է, իսկ լինում են օրեր, երբ կատաղած են: Իմ հոգում խաղաղություն է տիրում, բայց ես շատ նյարդայնացող մարդ եմ, դր համար էլ միշտ չէ, որ հանգիստ եմ: 

  • Բանաստեղծությունը սովորել անգիր:

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s