Рубрика: Uncategorized

Հասարակագիտություն

Ըստ իս ինչ է ազատությունը:

Ըստ իս ազատությունը լինում է մի քանի տեսակի: Ձեզ եմ ներկայացնում այս տեսակները: Առաջին տեսակ՝ երբ մարդուն արգելում են ինչ որ հոբբիից կամ մասնագիտության ընտրությունից: Իմ կարծիքով այս տարբերակը շատ սխալ է, որովհետև մենք բոլորս ունենք մեր սեփական կարծիքը, բայց եթե մենք ուզում ենք գնալ վատ ճանապարհով, ապա համաձայն եմ այդ արգելքների հետ: Երկրորդ տեսակը՝ երբ մարդը կարողանում է ազատ արտահայտել իր խոսքերը դիմացինին, առանց ֆիզիկական ուժ կիրառելով: Ես այս տեսակի հետ համաձայն  եմ, բայց պետք է այս ամենը անել չափի մեջ: Երրորդ տեսակ՝ երբ մարդը կարողանում է անել այն ինչ ուզում է, այսինքն նա ոչ ոքի պարտք և պահանջ չունի: Այս տեսակի հետ ես համաձայն եմ, որովհետև, եթե նա ազատ մարդ է, ուրեմն կարող է անել այն ինչ ուզում է, բայց էլի չափի մեջ: Չորրորդ տեսակ՝ երբ մարդը ֆիզիկապես չի գտնվում ճաղերի ետևում, և ազատ քաղաքացի է, բայց կարող է այդ մարդը հոգեպես գտնվի բանտում՝ այսինքն նրան օրինակ արգելում են տնից դուրս գալ: Այս տեսակի հետ ես համաձայն չեմ, որովհետև փակի տակ մնալը ուղղակի անհնարին բան է, բայց եթե հասցրել է դրան, ուրեմն համաձայն եմ: Հինգերորդ տեսակ՝ երբ մարդու առաջ պահանջներ են դնում, և այդ մարդը չի կարող այդ պահանջները չկատարել: Ազատությունը կարող է լինել նաև օրենքը, որովհետև շատ երկրներ գիտեմ, որտեղ ազատություն բառ գոյություն չունի, և մարդիկ շատ դաժան օրենքներ ունեն:

Рубрика: Ռուսերեն, Uncategorized

Русский

Домашнее задание: Определите окончания прилагательных.

  1. В больших городах , в многоэтажных зданиях, на тихих улицах, в студенческих столовых, в светлых аудиториях,  в университетских библиотеках, в старых журналах ,в дорогих магазинах, в светлых комнатах, на разных факультетах, в современных лабораториях, в новых общежитиях,  в соседних домах ,  в новых учебниках, в молодых семьях, в сегодняшних газетах, в хороших квартирах, в спортивных залах, в жарких странах, в больших словарях.
  2. gg

Мы — архитекторы и строители. У нас есть план нового города. Мы строим этот город. На карте ещё нет этого нового города, но мы его очень любим. В этом городе ещё нет  медицинских институтов, но есть юноши и девушки, которые хотят учиться там. В этом новом городе нет консерватории, но есть молодые музыканты, которые мечтают учиться и выступать там. У нас нет больших стадионов, но есть замечательные баскетбольная и футбольная команда. У нас нет драматических театров и театры оперы и балета, но есть прекрасные балетная и музыкальная школы. Мы приглашаем вас в наш город!

Рубрика: Uncategorized

Մաթեմատիկա առանց բանաձևի

1.Ինչպես կարելի է վերցնել 4 լիտր ջուր, եթե՝ ունենք միայն 5 և 3 լիտրանոց դույլեր:

2.Ինչպես կարելի է իմանալ, թե որ,բաժակի ջուրն է ավելի շատ:

Քանի որ բոլոր բաժակներում բացի երկրորդից ծանր իրեր են դրված, հետևաբար երկրորդ բաժակում ավելի շատ ջուր կա:

3.Գրիգորը 11 տարեկան է: Վեց տարի առաջ նրա տարիքը վեց անգամ փոքր էր հոր տարիքից: Հիմա քանի՞ տարեկան է Գրիգորի հայրը:

Պատասխան՝ 36 տարեկան է հայրը։

4.Գյուղում տատիկը պահում էր 25 թռչուն՝ բադեր, հավեր և սագեր: Հայտնի է, որ դրանցից ճիշտ 15-ը բադեր չեն, իսկ ճիշտ 13-ը հավեր չեն: Քանի՞ սագ էր պահում տատիկը:

13֊սագ, 6֊հավ,6֊բադ

  1. Ի՞նչ տեսք ունի քառակուսու մասը, որը թաքնված է ուղղանկյան ետևում:
  2. Ջրով լի բաժակը կշռում է 500 գ: Դատարկ բաժակը կշռում է 100 գ: Քանի՞ գրամ է կշռում կիսով չափ լցված բաժակը, իսկ կիսով չափ դատա՞րկը:

500֊100=400գ ջուր
400։2=200գ
200×2=400գ

  1. Քանի՞ 2 թվանշան է օգտագործվել 102 էջանոց գիրքը համարակալելու համար, եթե համարակալումը սկսվում է 3-ից:

Պատասխան՝  20

  1. Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 27 է: Որքա՞ն է այդ թվանշանների գումարի կրկնապատիկը:

9×3=27
(9+3)×2=24

 9.Դպրոցում դասերը սկսվում են ժամը 9:20: Ամեն դասաժամից հետո տրվում է 10 րոպե դասամիջոց: Ժամը քանիսի՞ն կսկսվի 4-րդ դասաժամը, եթե 1 դասաժամի տևողությունը 45 րոպե է:

Պատասխան՝12։05

  1. Քեռին կոնֆետ գնեց երեք զարմիկների համար: Նա կրտսեր զարմիկին 4 անգամ շատ կոնֆետ տվեց, քան մնացած 2 զարմիկներին միասին: Քանի՞ կոնֆետ ստացավ կրտսեր զարմիկը, եթե քեռին գնել էր 25 կոնֆետ:
  2. Ընտանիքի անդամների տարիքների գումարը 82 է: 3 տարի հետո ընտանիքի անդամների տարիքների գումարը կլինի 103: Քանի՞ անդամ կա ընտանիքում:
  3. Ո՞ր թվանշանով է վերջանում 1-ից 9 թվերի արտադրյալը:

Պատասխան՝0֊ով

13.. Արմանը մտքում պահեց մի թիվ: Այն բաժանեց 3-ի, արդյունքը մեծացրեց 3-ով, ստացվածը բազմապատկեց 3-ով և ստացավ 333: Ի՞նչ թիվ էր մտապահել Արմանը:

333։3֊3×3=324

Պատասխան՝ 324

Рубрика: Նախագծային շաբաթ, Գրականություն, Uncategorized

Թույլ մի տվեք երեկվա օրվան խանգարել Ձեր այսօրվան

Թույլ մի տվեք երեկվա օրվան խանգարել Ձեր այսօրվան:

Ռիչարդ Նելսոն 

Մեր ամեն օրը, կարող է նոր բաներ բերել: Թույլ մի տվեք երեկվա օրվան խանգարել Ձեր այսօրվան. այս խոսքերը ուզում են ասել, որ մարդիկ չպետք է միշտ երեկվա կատարավածների մասին մտածեն, թքած ունեցեք դրանց վրա, միշտ դեպի առաջ գնացեք, երբեք ետ չնայեք: Դուք ամեն օր մտածում եք տարբեր բաների մասին, բայց երեկվա կատարվածները ուղղակի թույլ չեն տալիս հանգիստ մտածել ապագայի մասին: Իմ կյանքում այդպիսի բաներ շատ են եղել, երբ ես ինչ-որ բան եմ ասել, բայց մի քանի օր մտածել եմ դրանց մասին, և իմ մտքերը խառնվել են իրար, բայց երբ ես հասկացել եմ, որ այդ բանը արդեն անցել է և ժամանակը հետ չեմ տա, ես մոռացել եմ այդ ամենը:

Рубрика: Նախագծային շաբաթ, Գրականություն, Uncategorized

Հեշտ ապրելը շատ դժվար է

Հեշտ ապրելը շատ դժվար է:

«Պշեկռույ»

Հեշտ ապրելը շատ դժվար է. այո, ես համաձայն եմ այս տողերի հետ, որովհետև մարդիկ այս կյանքում հեշտ չեն ապրում, իսկ եթե ապրում են, ուրեմն շատ դժվարությամբ, և այս կյանքում շատ քիչ մարդիկ են, որ այդպես են ապրում: Այս կյանքում մարդիկ ունեն շատ դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել: Ես ինքս ունեմ դժվարություններ և փորձում եմ հաղթահարել: Այս կյանքում հեշտ են ապրում միայն անխելք մարդիկ, որովհետև նրանք չեն ունենում դժվարություններ, տարբեր խնդիրներ, և ապրում են ազատ, և այնպես, ինչպես իրենք են ուզում: