1.Ինչպես կարելի է վերցնել 4 լիտր ջուր, եթե՝ ունենք միայն 5 և 3 լիտրանոց դույլեր:
2.Ինչպես կարելի է իմանալ, թե որ,բաժակի ջուրն է ավելի շատ:
Քանի որ բոլոր բաժակներում բացի երկրորդից ծանր իրեր են դրված, հետևաբար երկրորդ բաժակում ավելի շատ ջուր կա:
3.Գրիգորը 11 տարեկան է: Վեց տարի առաջ նրա տարիքը վեց անգամ փոքր էր հոր տարիքից: Հիմա քանի՞ տարեկան է Գրիգորի հայրը:
Պատասխան՝ 36 տարեկան է հայրը։
4.Գյուղում տատիկը պահում էր 25 թռչուն՝ բադեր, հավեր և սագեր: Հայտնի է, որ դրանցից ճիշտ 15-ը բադեր չեն, իսկ ճիշտ 13-ը հավեր չեն: Քանի՞ սագ էր պահում տատիկը:
13֊սագ, 6֊հավ,6֊բադ
- Ի՞նչ տեսք ունի քառակուսու մասը, որը թաքնված է ուղղանկյան ետևում:
- Ջրով լի բաժակը կշռում է 500 գ: Դատարկ բաժակը կշռում է 100 գ: Քանի՞ գրամ է կշռում կիսով չափ լցված բաժակը, իսկ կիսով չափ դատա՞րկը:
500֊100=400գ ջուր
400։2=200գ
200×2=400գ
- Քանի՞ 2 թվանշան է օգտագործվել 102 էջանոց գիրքը համարակալելու համար, եթե համարակալումը սկսվում է 3-ից:
Պատասխան՝ 20
- Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 27 է: Որքա՞ն է այդ թվանշանների գումարի կրկնապատիկը:
9×3=27
(9+3)×2=24
9.Դպրոցում դասերը սկսվում են ժամը 9:20: Ամեն դասաժամից հետո տրվում է 10 րոպե դասամիջոց: Ժամը քանիսի՞ն կսկսվի 4-րդ դասաժամը, եթե 1 դասաժամի տևողությունը 45 րոպե է:
Պատասխան՝12։05
- Քեռին կոնֆետ գնեց երեք զարմիկների համար: Նա կրտսեր զարմիկին 4 անգամ շատ կոնֆետ տվեց, քան մնացած 2 զարմիկներին միասին: Քանի՞ կոնֆետ ստացավ կրտսեր զարմիկը, եթե քեռին գնել էր 25 կոնֆետ:
- Ընտանիքի անդամների տարիքների գումարը 82 է: 3 տարի հետո ընտանիքի անդամների տարիքների գումարը կլինի 103: Քանի՞ անդամ կա ընտանիքում:
- Ո՞ր թվանշանով է վերջանում 1-ից 9 թվերի արտադրյալը:
Պատասխան՝0֊ով
13.. Արմանը մտքում պահեց մի թիվ: Այն բաժանեց 3-ի, արդյունքը մեծացրեց 3-ով, ստացվածը բազմապատկեց 3-ով և ստացավ 333: Ի՞նչ թիվ էր մտապահել Արմանը:
333։3֊3×3=324
Պատասխան՝ 324