Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն

Դասի հղումը

Այլ հղումներ 1 2 3

  1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank 1

  1. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիայի աշխարհագրական դիրքը լավն է, որովհետև նա գտնվում է երկու աշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում, դրա համար էլ կոչվում է հարավ-արևմտյան ասիա: 

  1. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:
  2. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայում կան մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրեր օրիինակ` սնդիկ, քրոմ, վոլֆրամ և պղինձ: Թուրքիայի զարգացման նախադրյալներից է նաև այն, որ նա գտնվում է և Ասիայում և Եվրոպայում:

Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Դեկտեմբերի 9-13
Պատրաստվե՛ք  ներկայացնելու՝
-Արևելքի Ավանդական հասարակությունները 17-րդ դարից մինչև 19-րդ դարի 1-ին կեսը.

ա/ Օսմանյան կայսրություն
բ/ Իրան
գ/ Հնդկաստան
դ/ Չինաստան /բանավոր, էջ 50-60, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Համեմատե՛ք Օսմանյան կայսրությունն ու Իրանը՝ որպես Արևելքի ավանդական երկրներ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կարող եք նշել:

Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրությունը նոր դարի սկզբին ուներ բավականին մեծ տարածք: Պետության գլխավոր անդամը սուլթանն էր, ով միաժամանակ նրանց հոգևոր առաջնորդն էր: Երկիրը բաժանված էր վիլայեթների: Նրանց փաշաներն էին կառավարում: Օսմանյան կայսրության արտադրող ուժը չէին կազմում թուրքերը: Արտադրության ոլորտներում ավելի շատ աշխատում էին հույները, արաբները, հայերը և ասորիները:

Իրան

Նոր ժամանակներում Իրանը Ասիայի խոշորագույն երկրներից մեկն էր: Իրանական պետության գլխավոր անդամը՝ շահն էր: Պետությունը բաժանված էր  խանությունների: Նրանց խաներն էին ղեկավարում։ Իրանը 19-րդ դարում հասավ տնտեսապես հետադեմ վիճակում: Իրանի և Ռուսաստանի միջև շարունակվում էր Կովկասյան պայքարը, ոը ավարտվեց ռուսների հաղթանակով:

2. Ներկայացրե՛ք հայերի խաղացած դերը Հնդկաստանի կյանքում նոր ժամանակների սկզբին /գրավոր/.