Рубрика: Վրացերեն, Uncategorized

Հանդիպում Էկա Բաքրաձէի հետ

IMG_8816.JPG Երեկ՝ 11.12.2019 թվականին, հանդիպում ունեցանք Էկա Բաքրաձէի՝ վրաստանի դեսպանի կնոջ հետ: Հանդիպեցին դպրոցի բակում, և գնացինք ընթերցասրահ:  Սզբից Էկա Բաքրաձէն ներկայացավ և մի փոքր խոսեց Ռուսթավելու <<Ընձենավորը>> պոեմի մասին, որ դարաշրջանում է տեղի ունեցել, որ երկրներում են տեի ունեցել: Մենք մի քանի դաս է, ինչ ուսումնասիրում ենք Ռուսթավելու <<Ընձենավորը>> պոեմը: Որպես պոեմ թարգմանված է 4 լեզուներով՝ Ֆրանսերեն, Ռուսերեն, Հայերեն և Գերմաներեն: Հետո մենք սկսեցինք ընթերցել Ռուսթավելի, ամեն մեկը իր ընտրած հատվածը ընթերցում էր, ոմանք վրացերենով, ոմանք հայերենով, ոմանք էլ համ վրացերենով համ հայերենով: Եվ այդպես ուրախ տրամադրությամբ մենք ճանապարհեցինք դեսպանի կնոջը: