Քիմիական հավասարում
Քիմիական հավասարումը դա քիմիական ռեակցիայի պայմանական գրառումն է բանաձևերի և, եթե անհրաժեշտ է գործակիցների միջոցով
Կան 4 տեսակի ռեակցիաներ
1․ Միացման
Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 2 նյութից ստացվում է 1 բարդ նյութ։
2, 4 – գործակից
2Mg+O2=2MgO
4Al+3O2=2Al2O3
4K+O2=2K2O
2․ Քայքայման
Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 1 բարդ նյութից ստացվում է մի քանի նյութեր։
(NH4)Cr2O7=N2+Cr2O3+4H2O
N2H8
(CuOH)2CO3=2CuO+H2O+CO2
Փորձանոթը հորիզոնական դիրքով ամրացրեք լաբորատոր կալանի թաթին: Գազատար խողովակի ծայրն իջեցրեք կրաջուր պարունակող բաժակի մեջ ու մալաքիթը տաքացրեք: Կանաչ փոշին վերածվում է սև փոշու, իսկ փորձանոթի պատերին ջրի կաթիլներ են հայտնվում: Գազատար խողովակից դուրս եկող գազը պղտորում է կրաջուրը , ինչը հաստատում է , որ քայքայումից առաջացել է նաև ածխածնի (IV) օքսիդ(CO2):
Cu2CH2O5= CuO+H2O+CO2
3. Տեղակալման
Տեղակալման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարում են պարզ և բարդ նյութերի միջև, որտեղ պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի տարրի ատոմներից որևէ մեկի
Fe+CuCl2=Cu+FeCl2