Рубрика: Պատմություն, Uncategorized

Հունվարյան ճամբար- «Հայոց մայրաքաղաքների հետքերով» Նախագիծ

download (1)

2018-2019 ուսումնական տարում մենք պատմություն առարկայի շրջանակում սկսել ենք իրականացնել «Հայոց մայրաքաղաքների հետքերով» նախագիծը: Նախագծի շրջանակում ուսումնասիրել ենք Հայոց 12 մայրաքաղաքները, քննարկել ենք մայրաքաղաքների մասին հետաքրքիր նյութեր, տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք հավաքել, վավերագրական ֆիլմեր ենք դիտել մայրաքաղաքների մասին, որոնք լուսաբանված են մեր բլոգներում:

Այս ուսումնական տարում մենք նպատակ ունենք շարունակելու հայոց մայրաքաղաքների ուսումնասիրությունը, բայց արդեն ճամփորդությունների միջոցով, որտեղ հնարավոր է այցելել:

Հունվարյան ճամբարի ընթացքում, ցավոք, մենք հնարավորություն չունեցանք շարունակել այս նախագիծը, քանի որ մենք ընդգրկված էինք ճամբարային ջոկատում և զբաղված էինք այլ ճամբարային աշխատանքներով: Սակայն 3-րդ ուսումնական շրջանի նախագծային ուսուցման շաբաթները և հունիսյան ամառային ճամբարները ավելի արդյունավետ կօգտագործենք՝ Հայոց մայրաքաղաքների ուսումնական նախագիծը շարունակելու նպատակով:

Համառոտ տեղեկություններ Հայոց մայրաքաղաքների մասին՝

Վան — Ք. ա. 9-րդ դար, Վանի թագավորության մայրաքաղաք, հիմնադիր Սարդուրի I-ին, հայտնի է նաև Տուշպա-Տոսպ անուններով։ Ներկայումս գտնվում է արևմտյան Հայաստանում՝ Վանա լճի ափին (Թուրքիա)։

Արմավիր- Ք. ա. 612-200 թվականներ,  Երվանդունիների թագավորության մայրաքաղաք։ Ըստ Մովսես Խորենացու՝ Արմավիրը կառուցդլ է Հայկ Նահապետի թոռ Արամայիսը։ Պատմաբանների մի խումբ գտնում են, որ Արմավիրը կառուցել է Վանի թագավորության հզոր տիրակալ Արգիշտի I-ը՝ նույնացնելով Արմավիր քաղաքը Արգիշտիխինիլի քաղաքի հետ։ Արմավիր քաղաքի մնացորդները պահպանվել են ՀՀ տարածքում՝ Արաքսի ձախ ափին, Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտակայքում։

Երվանդաշատ- Երվանդունիների թագավորության մայրաքաղաք, հիմնադրել է Երվանդ IV -րդ վերջինը, Ք. ա. 220 թվականին Արաքսի ձախ ափին՝ Ախուրյան գետի միախառնման տեղում։ Քաղաքի ավերակները հայտնաբերվել են Արմավիրի մարզի Բագարան և Երվանդաշատ գյուղերի մոտակայքում։ Երվանդաշատ մայրաքաղաքը 360- ական թվականներին կործանել են Պարսից Շապուհ II-րդ արքայի զորքերը։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s