Рубрика: Ռուսերեն, Uncategorized

Русский

Домашнее задание:

  • Вставьте пропущенные предлоги.

Возник от древних славян до принятия христианства на Руси; приурочен к определенному циклу; проводить зиму по всем правилам; не навлечь на себя гнев в следующем году; с крыш льет капель; ходить друг к другу в гости; вычеркнуть из повседневной жизни; связана с древними языческими традициями; год на Руси начинался с марта; устраивали катания с гор; столы с угощениями; устанавливали на возвышенном месте; вступали в игры; знакомились с представителями противоположного пола; кататься  на качелях; встречали гостей у ворот; приглашать в гости зятьев на блины; катание на лошадях по улицам с песнями; рассеивать по полю.

 

 

Рубрика: English, Uncategorized

English

Homework: Write your opinion about survey

For me survey it is the same thing what interview. For this, you can know what people like, what they prefer. We can also do survey about phones. What kind of phones do they like, which phone brand do they like to use, and why. For example I like to use iPhone, because there are more quality than others.

Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Փետրվարի 24-28
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90-ական թթ.» թեման՝
ա/ Հայդուկային շարժումը
բ/ Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը 1890-ական թթ.
/բանավոր, էջ 88-96, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Օգտվելով դասանյութից, Հայկական Հարց» հանրագիտարանից և համացանցի կայքէջերից՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին:

Gevorg

Գևորգ Չավուշը (իսկական ազգանունը՝ Ղազարյան) 1886–88 թթ-ին սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում, որը նրա ուսուցիչ Հովհաննես վարդապետ Մուրադյանի ջանքերով վերածվել էր ազատագրական գաղափարների տարածման կենտրոնի: Մարտական մկրտությունն ստացել է առաջին ֆիդայիներից մեկի՝ Արաբոյի խմբում: Մասնակցել է Սասունի 1891– 1894 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին, հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893 թ-ի կռիվներում: 1894 թ-ի Սասունի ապստամբության պարտությունից հետո, ի թիվս այլ ֆիդայիների, ձերբակալվել ու բանտարկվել է Բիթլիսում, ապա՝ Մուշում: 
1896 թ-ին Գևորգը փախել է բանտից, ապաստանել Սասունում, ապա միացել է Գուրգենի (Բաղդասար Մալյան) և Հրայրի (Արմենակ Ղազարյան) խմբերին: 1899 թ-ին` Աղբյուր Սերոբի սպանությունից հետո, 1900 թ-ին կազմակերպել է մատնիչ Ավեի, ապա Անդրանիկի հետ՝ քուրդ Խալիլ բեյի սպանությունները: 1901 թ-ի ապրիլին գլխավորել է Բերդակի, իսկ դեկտեմբերին՝ Նորշենի կռիվները, որոնք կարևոր տեղ ունեն հայդուկային շարժման պատմության մեջ: 1901 թ-ի նոյեմբերին մասնակցել է նաև Մշո Սբ Առաքելոց վանքի կռվին: 

«Հայկական հարց» հանրագիտարան

Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Փետրվարի 17-21
 Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90-ական թթ.» թեման՝
ա/ Ազատագրական խմբակներ և կազմակերպություններ
բ/ Հայ ազգային կուսակցություններ /բանավոր, էջ 80-87, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք Ազատագրական խմբակների գործունեության նշանակությունը:

Եվրոպական առաջադիմական գաղափարների ներթափանցումը հայության մեջ խթանել էր արևելահայ մտավորականությանը ուղիներ որոնել արևմտահայության ազատագրության համար: Այդ նպատակով 1869թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «Բարենպատակ ընկերությունը» ուսուցիչ Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ, իսկ 1874թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» խմբակը:
2. Համեմատե՛ք երեք կուսակցությունների /Արմենական, Հնչակյան, ՀՅԴ/ ծրագրերը՝ վեր հանելով նմանություններն ու տարբերությունները /գրավոր/.

Рубрика: English, Uncategorized

English

Homework: My future mobile phone

In my opinion future mobile phones won’t have a chargers, because there will not need them. In that phone you can call from other country to other country without Viber. The camera will be more quality. If you lost your phone, your phone will be make a sound, and you can more easier find your phone. My future phone will be a iPhone. Мy phone will have over 1000 gigabytes. 

Рубрика: Գրականություն, Uncategorized

Օմար Խայամ

Omar_Khayyam2Պարսկական գրականություն

Օմար Խայամ — 123։ Ծանոթացեք Օմար Խայամի ստեղծագործություններին։ Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։ Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ (օրինակներով)։ Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։ Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

 

 

Օմար Խայամ

Մեզնից առաջ նոր ու հին Է եղել Էլի,
Տիեզերքը իր բանին Է եղել Էլի,
Այնտեղ, ուր դու ոտք ես կոխում, իմ սեւահոն,
Մի գեղուհու աչքի բիբն Է եղել Էլի:

Հովհաննես Թումանյան

Խայամն ասավ իր սիրուհուն. «Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա՝ որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…»
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։

Օմար Խայամի այս և Հովհաննես Թումանյանի այս երկու բանաստեղծությունները շատ նման են իրար։ Խայամի այս բանաստեղծության վերջին երկու տողը և Թումանյանի այս բանաստեղծության առաջին երկու տողը նույն բանն է։ 

 

 

Մեր օրերում դու ընկերներ քիչ ունեցիր ինձ նման,
Շողոմ ստեր քիչ ականջիր

Այս տողերը ուզում են ասել, որ ավելի լավ է ունենաս քիչ, բայց անկեղծ ընկերներ, քան թե շատ, բայց կեղծավոր։ Մեր օրերում քիչ են ճշմարտախոս ընկերները, նրանք մեզ հետ կարող են շահի համար շփվել, նրանք կարող են ամենակարևոր պահին քո կողքին չլինեն, բայց իրական ընկերը այդպես հատատ չէր վարվի։ Ես ունեմ ընկերներ, բայց չփվում եմ որպես իրական ընկեր 3 հոգու հետ՝ Գայանեի, Էլենի և Միլենայի։ Նրանք ինձ համար իսկական ընկերներ են։

 

Рубрика: Գրականություն, Uncategorized

Հունվարյան ճամբար հաշվետվություն

Այս անգամ 3 շաբաթ տևեց հունվարյան ճամբարը։ Ինչպես բոլոր ճամբարների ընթացքում, այս անգամ նույնպես ճամփորդեցինք։ Այս անգամ ճամբարը այլ ձև էր։ Այս տարի արեցինք <<Բնակավայր առանց ցանկապատերի>> նախագիծը։ Շրջեցինք սովորողների բակերով, տեսանք ցանկապատեր, խոսեցինք դրանց շուրջ։ Ճամբարի ընթացքում գնացինք սահադաշտ, Զառ գյուղ սահնակ քշելու, ֆիլմ դիտեցինք։ Հանդիպում ենք ունեցել Երևանի ավագանու <<Լույս>> խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ։ Այս ամառային ճամբարի ընթացքում, նույնպես կուզեի նման հետաքրքիր ճամփորդություններ։
Рубрика: Գրականություն, Uncategorized

Անկեղծ չենք

Անկեղծ չենք

Ընթերցել օրական մեկ հոդված և

  • կազմակերպել քննարկում հոդվածում բարձրացրած հարցերից որևէ մեկի կամ մի քանիսի շուրջ, ներկայացնել տեսանյութով
  • վերլուծել ասելիքը, համեմատել մեր ժամանակների հետ, գտնել նմանություններ և տարբերություններ, նյութը հրապարակել բլոգում

Այս հոդվածը մեր օրերի ամենատարածված վատ բանն է՝ սուտը, բեմականությունը, մեր լեզվով՝ դերասանությունը։ Այս կյանքում անկեղծ մարդիկ չկան, բոլորն էլ սիրում են կեղծանալ։ Ինձ շատ դուր եկավ այս հատվածը, երբ ասվում էր, որ՝ <<Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են>>:  Այս տողերը մեր այսօրվա իրականությունն է։

  • հոդվածի հիման վրա հարցաշար կազմել, հարցում կազմակերպել ցանկացած վայրում, եզրակացություն անել, տեսա-ռադիոնյութը թողարկել բլոգում և ենթակայքում