Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Փետրվարի 24-28
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
-«Ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի 70-90-ական թթ.» թեման՝
ա/ Հայդուկային շարժումը
բ/ Արևմտահայերի կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը 1890-ական թթ.
/բանավոր, էջ 88-96, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանքներ.
1. Օգտվելով դասանյութից, Հայկական Հարց» հանրագիտարանից և համացանցի կայքէջերից՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին:

Gevorg

Գևորգ Չավուշը (իսկական ազգանունը՝ Ղազարյան) 1886–88 թթ-ին սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում, որը նրա ուսուցիչ Հովհաննես վարդապետ Մուրադյանի ջանքերով վերածվել էր ազատագրական գաղափարների տարածման կենտրոնի: Մարտական մկրտությունն ստացել է առաջին ֆիդայիներից մեկի՝ Արաբոյի խմբում: Մասնակցել է Սասունի 1891– 1894 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին, հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893 թ-ի կռիվներում: 1894 թ-ի Սասունի ապստամբության պարտությունից հետո, ի թիվս այլ ֆիդայիների, ձերբակալվել ու բանտարկվել է Բիթլիսում, ապա՝ Մուշում: 
1896 թ-ին Գևորգը փախել է բանտից, ապաստանել Սասունում, ապա միացել է Գուրգենի (Բաղդասար Մալյան) և Հրայրի (Արմենակ Ղազարյան) խմբերին: 1899 թ-ին` Աղբյուր Սերոբի սպանությունից հետո, 1900 թ-ին կազմակերպել է մատնիչ Ավեի, ապա Անդրանիկի հետ՝ քուրդ Խալիլ բեյի սպանությունները: 1901 թ-ի ապրիլին գլխավորել է Բերդակի, իսկ դեկտեմբերին՝ Նորշենի կռիվները, որոնք կարևոր տեղ ունեն հայդուկային շարժման պատմության մեջ: 1901 թ-ի նոյեմբերին մասնակցել է նաև Մշո Սբ Առաքելոց վանքի կռվին: 

«Հայկական հարց» հանրագիտարան

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s