Կարդալ,ծանոթանալ,սովորել հետևյալ թեմաները:
Հարցերի պարզաբանման համալ գրեք վերը նշված հասցեով:
Թոման. Ներքին էներգիա: Ջերմահաղորդականություն: Կոնվեկցիա: Ճառագայթային ջերմափոխանակում: Տեսակարար ջերմունակություն:
Բլոգում պատասխանել ներքոհիշյալ հարցերին.
Ինչ է ներքին էներգիան,որոնք են փոփոխման եղանակները
Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա: Ներքին էներգիայի փոփոխման եղանակներն են աշխատանքը և ջերմափոխանակությունը:
1.Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:
Լուցկու հատիկներըի հերթականորեն պոկվելը ձողից<<ցուցադրում>> է ջերմության հաղորդումը ձողի երկայնքով՝ նրա տաքացած ծայրից դեպի սառը մասերը։
2.Բացատրել,թե ինչպես է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:
Գազերում մոլեկուլները իրարից ավելի հեռու են գտնվում, քան պինդ նյութերինը, այսինքն ջերմահաղորդումը գազերում ավելի դանդաղ է, քան պինդ նյութերում: Նյութերի տաք և սառ մոլեկուլները իրար հպելիս մեկը մյուսին է փոխանցում իր ներքին էներգիան, իր հետ էլ ջերմությունը:
3.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր
Թթվածին և երկաթ։
4.Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ
Քանի որ օդը գազային նյութ է, այսինքն օդի մոլեկուլները իրարից ավելի հեռու են, դրանից հետևում է, որ այնտեղ ջերմահաղորդականությունը տեղի է ունենում ավելի դանդաղ:
5.Ինչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները
Ցածր ջերմահաղորդակիչները օգտագործվում են, որպես ջերմամեկուսիչներ:
7. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա
Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:
8. Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը
Ջերմահաղորդականության ժամանակ հեղուկի կամ գազի շերտերը հավասարաչափ են տաքացվում, իսկ կոնվեկցիայի ժամանակ անհավասարաչափ:
8.Ինչպես է գոյանում ամպը:
Արևը տաքացնում է գետինը, միաժամանակ տաքացնելով մթնոլորտային շերտը: Այդ օդի զանգվածը բարձրանում է վեր, օդը սկսում է սառել և գոյանում է ամպ:
9.Ինչպես է առաջանում քամին:
Երբ տաք օդը և սառ օդը խառնվում են:
10.Ինչու են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:
Որպեսզի արագացնեն կոնվեկցիան, և այն գոլորշանա դեպի վերև:
11.Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում:Ինչու
Ոչ, քանի որ պինդ մարմինները չունեն գոլորշիանալու հատկություն:
12.Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը:Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:
Էլեկտրամագնիսական դաշտը մատերիայի ձև է, որով իրականցվում է լիցքավորված մասնիկների փոխազդեցություն: Էլեկտրամագնիսական ալիքը կարող է գոյություն ունենալ նյութի հետ կամ նյութից դուրս։
13.Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:
Էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:
14.Ջերմահաղորդման որ տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել օրինակներ:
Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթմամբ արձակմամբ կամ կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:
15.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ջառագայթումը՝սև,թե սպիտակ:Բերել մի քանի օրինակներ:
Ավելի արագ է կլանում ջերմային ճառագայթումը սև մարմինները: Օրինակ՝ ամռանը մուգ գույնի հագուստ խորհուրդ չեն տալիս հանգել, քանի որ այն ավելի արագ է տաքացնում, քան ավելի վառ գույները, և հատկապես սպիտակը:
16.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:
Ավելի արագ է կլանում ջերմային ճառագայթումը սև մարմինները: Օրինակ՝ ամռանը մուգ գույնի հագուստ խորհուրդ չեն տալիս հանգել, քանի որ այն ավելի արագ է տաքացնում, քան ավելի վառ գույները, և հատկապես սպիտակը:
17.Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:
Տեսակարար ջերմունակությունը ցույց է տալիս մարմնի ջերմային հատկությունները:
18.Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
1 Ջ/(կգ·°C)
19.Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:
c=Q/m(t2-t1)
Լրացուցիչ առաջադրանք.Տանը կատարել Է. Ղազարյանի դասագրքից էջ127-ի <<հարցեր և առաջադրանքներ>>ից, ութերորդ առաջադրանքը:Կատարված փորձը նկարագրել,մեկնաբանել,եզրակացնել:
Է. Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ121և124-ից-134
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II >>-ից էջ9-ից մինչև էջ13