- Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք աննշան թիվ են կազմում։
Պահպանված կենդանիների մեջ կան աննշան թիվ կազմող տեսակներ։
- Նա վերջին տիրակալն էր, որ երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսավ։
Նա երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսած վերջին տիրակալն էր։
- Բինտուրոնգը, որը կառչուն պոչ ունի, շատ յուրօրինակ կենդանի է։
Կառչուն պոչ ունեցող Բինտուրոնգը շատ յուրօրինակ կենդանի է։
- Չկար կապիտան Բրիգսը և անձնակազմը, որ բաղկացած էր ութ մարդուց։
Չկար կապիտան Բրիգսը եւ ութ մարդուց բաղկացած անձնակազմը
- Մարդկությանն այդպիսի ապագա է գուշակում օվկիանոսագետ Ժակ Իվ Կուստոն, որը համաշխարհային հռչակ է ձեռք բերել։
Մարդկությանն այդպիսի ապագա է գուշակում համաշխարհային հռչակ ձեռք բերած օվկիանոսագետ Ժակ Իվ Կուստոն։