Рубрика: Քիմիա, Uncategorized

Ընտանեկան նախագիծ՝Զատիկի ծեսը և քիմիան

Ընտանեկան նախագիծ՝Զատիկի ծեսը և քիմիան
Սուրբ զատիկ – Վիկա Արևշտյան
Նպատակը՝

  1. Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի  կատարման սովորույթները և ֆրանք դարձնել ուսումնական
  2. Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
  3. Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը,մեդիակրթությունը
  4. Բացահայտել սննդային ներկերը,որոնք օգտագործվում են զատիկի ծեսի ժամանակ ձվերը ներկելու համար 

Ընթացքը մեկ շաբաթ
Սովորողներին առաջադրվող հարցեր՝

  • Բացատրել ծեսի իմաստը

Ծեսի իմաստը այն է, որ մենք վկայում ենք մեր հավատը Աստծո հանդեպ։ Հնում ձվերը ներկում էին սոխի կեղևով, որպեսզի ձվերը ներկվեին կարմիր գույնով, և դա ընդհանրապես վնասակար չէր լինի մեր օրգանիզմի համար։ Ի միջի այլոց կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի արյունը։

  • Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը հավկիթները ներկելու համար

Մենք ձվերը ներկելու համար օգտագործում ենք սոխի կեղևը, այդպես համ ավելի օգտակար է, համ էլ մեր օրգանիզմին վնաս չի տա։ 

  • Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը

Գիտնականները վերլուծել են արդյունաբերության մեջ որպես սննդի ներկ օգտագործվող մի շարք միացությունների օպտիկական հատկություններն ու պարզել են, որ դրանցից երեքը կարող են օգտագործվել որպես լուսակլանիչ։ Դրանք են՝ սինթետիկ դեղին ներկը՝ E102 ինդեքսով, բնական դեղին ներկը՝ E100 ինդեքսով ու կարմրա-մանուշակագույնը՝ E163 ինդեքսով։ Բացի այդ՝ որպես կլանիչ պիտանի են նաև ոսկու կենսահամատեղելի նանոմասնիկները։

  • Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին

Այդ ներկերը շատ հեշտությամբ կարող են ձուլվել ձվի մեջ, ուստի այդ ձուն արդեն կդառնա թունավորված, իսկ այդ թունավորված ձուն շատ հեշտությամբ կարող է թունավորել մեր օրգանիզմը։

  • Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը

Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։

  • Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:

Հավկիթի օգտակար հատկությունները

  • ·        Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:
  • ·        Հավկիթը հարուստ է A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններով և տարբեր հանքանյութերով:

 

  • ·        Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սուր ացիդոզի՝ օրգանիզմում թթվահիմնային բալանսի բարձրացման դեպքում):

 

  • ·        Հում ձվի սպիտակուցը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և շատ արագ յուրացվում է: Հավկիթը կարելի է օգտագործել նույնիսկ խոցային հիվանդության դեպքում, սակայն սպիտակուցն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:

 

  • ·        Հավկիթը շատ հեշտ մարսվում ու յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի այդ, այն դիետիկ մթերք է. հում հավկիթը պարունակում է ընդամենը 149 կկալ:

 

  • ·        Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար:

 

  • ·        Հավկիթը շատ օգտակար է նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում, ուստի խորհուրդ է տրվում ներառել այն նման խնդիրենրից տառապող հիվանդների սննդակարգում: Բացի այդ, այն օգտագործվում է նաև նեյրոգեն արդյունաբերական քիմիկատների (սնդիկ, մկնդեղ և այլն) հետ աշխատող մարդկանց բուժման և հավանական խնդիրների կանխարգելման համար:

 

  • ·        Հավկիթում պարունակվող լեցիտինի և երկաթի համադրությունը նպաստում է արյունաստեղծման գործընթացի բարելավմանը:

 

  • ·     Հավկիթը կարգավորում է զարկերակային ճնշումը:

 

  • ·        Վերջին ուսումնասիրություններն ապացուցում են նաև, որ հավկիթն օգնում է ազատվել ավելորդ քաշից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու:

 

  • ·        Հավկիթը բարելավում է թոքերի աշխատանքը, ինչպես նաև պայքարում է բակտերիաների դեմ և նվազեցնում օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 

Հավկիթի վնասական հատկությունները

  • ·        Սակայն հարկ է նշել, որ հավկիթն օգտակար է ոչ բոլորի համար: Կան մարդիկ, որոնց օրգանիզմն ունակ չէ մարսել հավկիթը:

 

  • ·        Հավկիթը կարող է նաև ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ երեխաների մոտ, սակայն հաճախ այս խնդիրն անհետանում է ժամանակի ընթացքում: Այնուամենայնիվ՝ որոշ դեպքերում ալերգիան կարող է պահպանվել մարդում ամբողջ կյանքի ընթացքում:

 

  • ·        Որոշ բժիշկների պնդմամբ՝ հավկիթը չի կարելի օգտագործել շաբաթական երեք անգամից ավել, քանի որ այն կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

 

  • ·        Հարկ է նաև հիշել, որ հավկիթի չարաշահումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման:

 

 Նյութերը  տեղադրել բլոգներում,հղումները ուղարկել ինձ::