Ութերորդ դասարան․
Ղազարոս Աղայան․ հոդվածներ։
«ՄԻ ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻ»
Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։
Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։
Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։
Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչ՞ու ես զարկում ինձ»։ (Հով․ գլ․ ԺԸ․ 23):
Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։
Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։
ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ
«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:
Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:
Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:
Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:
Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:
Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…
- Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:
Երկարաժամկետ անհատական նախագծեր։
Հետաքրքիր փաստեր Շրի Լանկայի մասին
Հետաքրքիր փաստեր Հնդկաստանի մասին
Հետաքրքիր փաստեր Ինդոնեզիայի մասին
Հետաքրքիր փաստեր Ֆիլիպինների մասին
Ընտանեկան դպրոց․
Աշխատանքները ներկայացնում եք պատումի, տեսաֆիլմի կամ ձայնագրության տեսքով՝ ձևը ընտրում եք դուք: Ստորև բերված հարցերը օգտագործեք որպես հուշումներ: Հաշվետվության ձևը ազատ պատումի, շարադրանքի ձևով է
-
-
-
Քո օրվա սկիզբը
Ես առավոտը արթնանում եմ ժամը 9-ին։ Նախաճաշում եմ, որից անմիջապես հետո անցնում եմ դասերիս։
-
Նախագծեր
Մեր գերդաստանը ընտանեկան նախագիծ․
-
Ընտանեկան նախագծեր
-
Մեր գերդաստանը ընտանեկան նախագիծ․
- Օրը ընտանիքի հետ
- Օրս ընտանիքի հետ սկսվում է ժամը 5-ից քանի որ ծնողներս աշխատում են։
-
լրացուցիչ կրթության դասերը, որոնք իրավիճակից ելնելով ստիպված ես իրականացնել տանը
Անգլերենիս պարապմունքները իրականացնում եմ Whatsapp ծրագրով։
-
Ինքնակրթություն
Տանը կարդում եմ գրքեր, և անում եմ տնային առաջադրանքներս։
-
Մարզական ժամ
Մարզական ժամս լինում է երեկոյան 8-ից ոչ շուտ։
-
Օրվա ազատ ժամանկը
Ազատ ժամանակ ցավոք սրտի շատ չի լինում, քանի որ ես շատ դասեր եմ ունենում, և դրա հետ մեկտեղ պարապմունք։
-
Քո խացացած խաղերը․ կա՞ տրամաբանական, ուսուցողական որևէ բան այդ խաղերի մեջ
Խաղալու ժամանակ չեմ ունենում, հիմնականում դիտում եմ տարբեր հաղորդումներ։
-
Ընտանեկան խաղեր, եթե կան էդպիսիք
Միայն Լոտո, բայց դա այդքան հաճախ չի լինում։
-
Ինչ հետաքրքիր ժամանց կառաջարկես մյուսներին
Հետաքրքիր տրամաբանական խաղեր խաղացեք։
-
Համացանցից ի՞նչ նյութեր ես կարդում, ի՞նչ կայքեր են քեզ հետաքրքրում
Համացանցից նյութեր չեմ կարդում։
-
Ինչ գիրք ես կարդում․ գրիր հեղինակին, գրքի վերնագիրը
Րաֆֆու <<Խաչագողի Հիշատակարանը>>։
-
Ինչ ֆիլմ ես նայում․գրիր ֆիմի անունը, եթե հնարավոր է՝ կցիր նաև հղումը
Ներկա պահին նայում եմ Заражение ֆիլմը, որը դասարանցիս էր խորհուրդ տվել։
Հղումը ՝ Заржение
-
Ի՞նչ հաղորդումներ ես նայում դու, կամ՝ ընտանիքով։
Ինքս հիմա դիտում եմ ճանապարհորդական մի լավ հաղորդում, որը ի միջի այլոց խորհուրդ եմ տալիս դիտեք։ Հաղորդման անունը՝ Орёл и решка:
- Ի՞նչ ընդհանուր թեմաների մասին եք խոսում, քննարկում /եթե կան էդպիսիք/
-
Ի՞նչ բակային աշխատանքներ եք անում, եթե ունեք բակ։
Բակային աշխատանքներ չեմ կատարում, քանի որ տնից դուրս չեմ գալիս։
-
-