Рубрика: Գրականություն, Uncategorized

Բլոգային ուսուցում

Համակարգիչները <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի աշխատանքային գործիքներն են։ Ամեն մեկս ունենք մեր համակարգիչը, որտեղ բացել ենք մեր սեփական բլոգները։ Բլոգով աշխատելը ինձ համար շատ նորմալ է, որովհետև ես 3-րդ դասարանից ունեցել եմ իմ սեփական բլոգը։ Բլոգը մեր տետրն է, ուղղակի անվերջ էջերով։ Բլոգում մենք ունենք մեր բաժինները, որպեսզի մեր բլոգը ավելի կոկիկ երևա։ Բլոգի բաժինը մեզ օգնում է արագ գտնել մեր ցանկացած նյութերը։ Նկատել եմ, որ շատերի մոտ (այդ թվում նաև իմ) կա բլոգի բաժնում գրված փակագծերի մեջ թվեր։ Դա տվյալ բաժնի մեջի նյութերի քանակն է։ Բացի բաժիններից մենք ունենք նաև մեր մասին մի փոքր գրվածք, ինչը շատ լավ է։ Դրա շնորհիվ այցելուն կկարողանա մի փոքր կարծիք կազմել մեր մասին։ Ունենք նաև բլոգներում ամիսներով պահոցներ։ Պահոցներն էլ են շատ լավ բան։ Դրանց շնորհիվ կազմակերպիչը կամ ուսուցիչը կարող է մտնել տվյալ ամսվա պահոցը, և տեսնել, թե ինչ առաջադրանքներ են դրված պահոցում։ Ունենք նաև բաժնում օրացույց։ Դա սովորական օրացույց չէ։ Դրա վրա կարող եք գտնել նշումներ, դրանք ցույց են տալիս, թե այդ օրվա մեջ մենք նյութ գցել ենք բլոգ, թե ոչ։ Համակարգչով նաև կարող ես ավելի արագ գրել շարադրությունը կամ տնային առաջադրանքները, բացի այդ քո մատները ստիպված չեն ցավի։ Բլոգում կա նաև մի բացասական բան, դա այն է, երբ մարդը կարող է շատ հանգիստ մտնել քո բլոգ, և վերցնել քո նյութերը։