8-րդ դասարան

- Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:
Վանոն, Նիկոն և որսորդությունը
Այս պատմվածքի ասելիքը այն է, որ մարդկանց կարծիքները հաշվի չեն առնվում, և մարդիկ ինչպես ուզեն կմտածեն այդ մարդկանց մասին։ Այս պատմվածքում Նիկոն կարծում էր, որ նա որսորդ է, իսկ Վանոն թռչուն։ Նիկոն այնքան պնդեց իր համոզմունքը Վանոյին, որ նա թռչուն է, որ Վանոն չնկատեց էլ թե ինչպես թեթևացավ և դարձավ թռչուն, և սպանվեց Նիկոյի մեկ կրակոցից։
Վանոն և յոթ Նիկոն
Այս պատմվածքի ասելիքը այն էր, որ մարդիկ ոչ ոքի չեն պատկանուն։ Այսինքն ով էլ որ ձեզ ինչ-որ լավություն անի, կամ չանի, դա դեռ չի նշանակում, որ դուք իրենցն եք և ոչ ոք չի կարող ձեզ կառավարել։
Հնարագետ մարդու պատմությունը
Յուրաքանչյուր մարդ իր համար հնարագետ է։ Այս պատմվածքը ըստ իս մարդկանց ստեղծածների մասին է։ Ինձ մի փոքր շատ ժամանակ տրվեց որպեսզի հասկանամ պատմվածքի ասելիքը։ Ասելիքը այն է, որ դու ունես քո ստեղծած բաները, և դու ես ստեղծում քո կյանքը քո ուզած ձևերով։ Դու ես ընտրում քո կյանքի ընկերներին։
ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Մեկ մարդու պատմությունը
Միանգամից կարելի է ասել, որ այս մարդը տառապում էր մենակությունից, ուստի նա ուզում էր ունենալ իրենից մի քանի հատ, որպեսզի կարողանա ժամանակը անցկացնել իրենց հետ։ Ըստ իրա մեկը կարող էր երգել, մյուսը պարել, մյուսը երկնքին նայել, իսկ մյուսը հատակին։ Յուրաքանչյուր մարդ կուզենա հաստատ շփվել մարդկանց հետ, իսկ եթե ուզենա մնա մենակության մեջ հաստատ կգժվի, կսկսի իր հետ խոսել։
Վարանոտ մարդու պատմությունը
Այս պատմությունը մի վատատես մարդու մասին էր, ով ամեն ինչի մեջ տեսնում էր վատը, և դրա պատճառով տանից դուրս չէր գալիս։ Սա ասում է մարդկանց այն տեսակի մասին, ովքեր վախկոտ են և չունեն ռիսկ և ապրում են իրենց վախերի մեջ։
Մոռացկոտ մարդու պատմությունը
Այս պատմվածքը ասում է մարդկանց բնավորությունների մասին։ Ամենակարևոր տողերը թաքնված են վերջում, երբ ասվում է՝ <<Ի վերջո, մոռացկոտ մարդը այն էլ մոռացավ, որ ծնվել է և նորից ծնվեց, միայն թե այս անգամ էլ մոռացկոտ ծնվեց մոռացկոտը>>։ Սա նշանակում է, որ մարդը քանի անգամ էլ ծնվի նրա այդ բնավորությունը չի կորի այն ժամանակ, երբ նա ուզի։
- Անհատական երկարաժամկետ նախագծեր
Հետաքրքիր փաստեր Կամբոջայի մասին
Հետաքրքիր փաստեր Ղրղստանի մասին
Հետաքրքիր փաստեր Բանգլադեշի մասին
Հետաքրքիր փաստեր Թուրքմենիստանի մասին