Рубрика: Քիմիա, Uncategorized

Ջրածինը տիեզերքում

1_MbKRXab8ZXyozPZBMnh4mQ

Քիմիական նշանը – H

Քիմիական բանաձեևը- H2

Կարգաթիվը- 1

Հարաբերական մոկելեկուլային զանգված՝ Mr(H)= 1

Հարաբերական ատոմային զանգված՝ Ar(H)= 1

Դիրքը պարբերական համակարգում- պարբերություն 1, խումբ1, ենթախումբ1, գլխավոր ենթ.

Հաշվել մեկ ատոմի զանգվածը- 1•1,66•10-27=1,66•10- 27

Ֆիզիկական հատկությունները

Ջրածինը սովորական պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է։ 14,5 անգամ թեթև է օդից (ամենաթեթև գազն է)։Ջրում քիչ է լուծվում՝ 1 լ ջրում 20°С-ում լուծվում է 18 մլ ջրածին։-252,8°С-ում 1 մթնոլորտային ճնշման տակ ջրածինը դառնում է շարժուն հեղուկ, որը ևս անգույն է։

Քիմիական արտահայտությունները

Ջրածնի ատոմը խիստ ռեակցիաունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը։ Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000 °С բարձր ջերմաստիճան, որը պայմանավորված է H2-ի կապի մեծ էներգիայով H+H→H2 ΔH=-436 կՋ է։ Բացի հիդրիդներից, որտեղ ջրածնի օքսիդացման աստիճանը -1 է, մնացած միացություններում ունի +1 օքսիդացման աստիճան։

Կիրառությունը

Ջրածինը կիրառվում է դիրիժաբլների լցման համար, որպես թեթև գազ, վեր բարձրացնող ուժ, ավտոգեն զոդման ժամանակ բոցի ջերմաստիճանը հասնում է 2000 °C–ի։ Քիմիական արդյունաբերությունում որպես վերականգնիչ հատկապես Ni, Pt, Pd-ի առկայությամբ, 1 ծավալ Pd-ի մեջ լուծվում Է 850 ծավալ ջրածին։ Օգտագործվում է քարածուխից արհեստական բենզինի ստացման համար, ամոնիակի, սպիրտների, հալոգենաջրածինների սինթեզում։

Ստացում

  • Ջրածնից փոքր իոնացման պոտենցիալներով մետաղների և թթուների փոխազդեցությունից (բացի HNO3 և խիտ H2SO4-ից).
  • Ալկալիական և հողալկալիական մետաղների ու ջրի փոխազդեցությունից.
  • Որոշ մետաղների կամ ոչ մետաղների և ալկալու ջրային լուծույթի փոխազդեցությունից.
  • Մետաղների հիդրիդների և ջրի կամ թթուների փոխազդեցությունից.
  • Ալկալիների, թթուների և որոշ աղերի ջրային լուծույթների էլեկտրոլիզով.
  • Շիկացած ածխի և ջրային գոլորշու փոխազդեցությունից (1000°С).
  • Երկաթագոլորշային եղանակով՝ շիկացած երկաթի և ջրային գոլորշու փոխազդեցությունից.