Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն

Դասի հղումը 

  1. Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Untitled

  1. Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալիա և Օվկիանիա միասին կազմում են ամենափոքր աշխարհամասը: Ողողվում են Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով: Օվկիանիան աշխարհագրական, հաճախ համարվում է գեոպոլիտական երկրամաս, ուրը կազմված է հարյուրավոր կղզիներից և ատոլներից Խաղաղ օվկիանոսի արևմտյան և կենտրոնային մասերում: Օվկիանիա եզրն ունի 2 իմաստ: Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից այն խաղաղ օվկիանոսի մաս է՝ բազմահազար կղզիների ամբողջությունը: Օվկիանայի տարածաշրջանի կազմում են Ավստրալիայի մայրցամաքը՝ հարակից Թասմանիա և այլ փոքր կղզիներ: Օվկիանիայի փոքր կղզիների տաք և խոնավ կլիման բարենպաստ է արևադարձային երմասեր բույսերի մշակման համար:

  1. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:
Ավստրալիան տնտեսապես զարգացած երկիր է, որը հիմնական ցուցանիշներով աշխարհի առավել զարգացած պետություններից է: Այստեղ հայտնաբերված հարուստ հանքային պաշարների հիման վրա զարկ է տրվել լեռնարդյունահանման, քիմիական, մետաղաձուլական, էլեկտրատեխնիկական և ավտոմոբիլաշինական արդյունաբերությանը:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնաբուծությունն է. այստեղ բուծվում են մեծ թվով խոշոր եղջերավոր կենդանի և ոչխար, որոնց միսն ու բուրդը արտահանվում են աշխարհի շատ երկրներ: Զարգացած են նաև խաղողագործությունն ու պտղաբանջարաբուծությունը, շաքարեղենի արտադրությունը, որոնք հիմնականում կենտրոնացած են երկրի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում:
Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն

Դասի հղումը 

  1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, աշխարհի երկրորդ ամենամեծ երկիրն է իր տարածքով։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածքը` 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ)։ Մայրաքաղաքը Օտտավան է: Այն շրջապատված է երեք գետերով և կանաչ է ու մաքուր: Օտտավան Կանադական պատմության, մշակույթի, գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների կենտրոնն է: Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։

  1. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները:
Տարածքի մեծ մասը հարթավայրային է, արևմուտքում՝ լեռնային. 800 կմ լայնությամբ ձգվում է Կորդիլիերների լեռնային համակարգը: Մեծ ձգվածության (մոտ 4600 կմ) հետևանքով երկիրը գտնվում է արկտիկական, մերձարկտիկական և բարեխառն կլիմայական գոտիներում: Ձմռանն ամենուրեք առաջանում է կայուն ձնածածկույթ (հաստությունը`մինչև 150 սմ): Երկրի հյուսիսում բազմամյա սառածություն է: Գետային ցանցը խիտ է, հարուստ`   ջրաէներգետիկ պաշարներով: Հարթավայրերում ձևավորվում են լճագետային համակարգեր:
Մեծ լճերի Ֆինլի-Փիս-Ստրկական-Մակենզի համակարգն ընդգրկում է Փոքր Ստրկական, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի լճերը:
  1. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադան զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 1 շնչին ընկնող արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքով Կանադան զիջում է միայն ԱՄՆ-ին ու Շվեյցարիային: Այն աշխարհում առաջինն է ուրանի, ցինկի, ասբեստի, արծաթի, կալիումական աղի, երկրորդը՝ ալյումինի, նիկելի ու մոլիբդենի, երրորդը՝ երկաթի, բնական գազի, պղնձի, կոբալտի հանույթով: Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով երկրում մշակվում է հողերի միայն 15 %-ը: Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ և այլն: Զարգացած է նաև ձկնորսությունը: Նյուֆաունդլենդ կղզու մոտ կան ընդարձակ ծանծաղուտներ, որտեղ կուտակվում են ձողաձկների վիթխարի վտառներ:

Рубрика: Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն

Դասի հղումը 

  1. Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) գտնվում է Արևմտյան կիսագնդում, Ամերիկա աշխարհամասում, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում: ԱՄՆ-ի որոշ տարածքներ գտնվում են Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից և նույնիսկ Ամերիկա աշխարհամասից դուրս, օրինակ՝ Օվկիանիայում և կոչվում են կղզային տարածքներ:

  1. Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները:

ԱՄՆ-ում կան անապատներ,  արկտիկական սառույցներ, ծովափեր կիրճեր և այլն։

  1. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:

ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաներն են՝ Նյու Յորքը, Վաշինգտոնը, Լոս Անջելեսը և Չիկագոն:

  1. Ինչպես է ամերիկացի ազգը:

Ամերիկայի ազգի մեծամասնությունը ներգաղթած անգլիացիներ են որոշ չափով հնդկացիներ, աֆրիկայից եկած սևամորթներ և այլն։