Рубрика: Գրականություն

Ուսումնական պայմանագիր

  1. տնտեսուհիների կողմից ձեր ազատության սահմանափակումը

Ուսումնական պայմանագիրը կարդալուց և ավարտելուց հետո ես չգտա որևէ կետ, ըստ որի տնտեսուհիները կարող են մեզ թույլ չտալ նստել դասարաններում։ Ամեն օր, երբ մենք մեր դասերը ավարտում էինք գնում էինք և նստում էին ռուսերենի կամ գրականության դասասենյակում, ամեն անգամ տնտեսուհին գալիս էր և մեզ սենյակից դուրս էր հանում, իսկ գրադարաններում էլ ազատ տեղ չէր լինում։ Նաև եղել են դեպքեր, որ ուրիշ երեխաներ կեղտոտել են սենյակը և մեզ վրա են բարկացել։ 

  1. հիգիենայի պահպանումը

Բազմիցս նկատել եմ թղթի և օճառի բացակայությունը։ Այդ խնդիրները գրեթե միշտ են եղել, և կուզեի, որ այդ խնդիրները լուծվեն։ Ես գիտեմ, որ լինում են երեխաներ, ովքեր իրենք են փչացնում թուղթը կամ այլ իրեր։ Պետքարաններում նաև կարծում եմ, որ պետք է անպայման լինի օդի թարմեցուցիչ, քանի որ պետքարաններից երբեմն վատ հոտ է գալիս։

  1. պահարանների ապահովության հարցը

Պահարան չունեմ, բայց եթե նույնիսկ ունենայի չէի օգտվի, քանի որ շատ են լինում գողություններ, քանի որ մի բանալին կարող է բացել մի քանի պահարան։ Ես կուզեի, որ ամեն մի պահարանը լիներ ուրիշ կողպեքով։ Դա կքչաներ գողությունների քանակը, կամ ընդհանրապես չէր լինի։

Рубрика: Գրականություն, Uncategorized

Միջին դպրոցի ամփոփում

Այս տարի իմ վերջին տարին էր Միջին դպրոցում։ Միջին դպրոցում եղել են և՛ լավ, և՛ վատ դեպքեր, բայց ավելի շատ լավ դեպքեր են եղել։ Ինձանից շատ հուշեր և գիտելիքներ կտանեմ Ավագ դպրոց։ Ավագ դպրոց գնալով, ես անցնում եմ կյանքի մի նոր փուլ, ես հասունանում եմ, սկսելու եմ մտածել ինչպես մեծ մարդը, անցնելու եմ ավելի շատ առարկաներ, ձեռք եմ բերելու նոր ընկերներ և վերջապես հանձնելու եմ քննություն։ Տխուր եմ լինելու նաև մի բանում, որ մեզ որոշ ուսուցչուհիներ այլևս դաս չեն տալու։

Рубрика: Գրականություն

Ռոդարիական օրեր

Gianni-Roddari11 Ծեր մորաքույր Ադան

Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:
Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:

Առաջադրանքներ

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:

Ծեր մորաքույր Ադան շատ բարի կին էր։ Չնայած նրան, որ նա աղքատ էր, ամեն օր պարտաճանաչի պես կերակրում էր թռչուններին։ Նա այդպես հոգատարությամբ էր կերակրում իր թռչուններին, քանի որ պատկերացնում էր, թե իր զավակներին էր այդպես կերակրում։

… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:

Մյուս երկու ծեր կանայք նախանձում էին մորաքույր Ադային, քանի որ նա այդքան բարություն ուներ, իսկ այդ 2 ծեր կանայք բացի քննադատելուց և մռթմռթալուց բացի ուրիշ ոչ մի բան չէին անում։

 

… Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:

Ես ընդհանրապես համաձայն չեմ այս մտքի հետ։ Ծեր մորաքույր Ադան բարի և միայնակ կին էր, որը ընկերության կարիք ուներ, այսինքն ըստ իս ծեր կանայք ասում էին, որ մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև սկսել էր խոսել և կերակրել թռչուններին։ Ի դեպ բարություն անելը խելագարության հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև բարությունը շատ լավ բան է։

…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:

Ես պաշտպանում եմ երկրորդ տեսակետը, քանի որ շատ ճիշտ խոսքեր են տվյալ տողերում ասվում․<<Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված>>, քանի որ մենք այս կյանքում պետք է օգտվենք ամեն մի հնարավորությունից որոնք մեզ տրված են, քանի դեռ ուշ չի դարձել։

Լրացուցիչ առաջադրանք

Պատմվածքը կարդացեք ձեր ծնողների համար և վերջին հարցն ուղղեք նրանց. պատասխանը գրի առեք կամ ձայնագրեք։

 

«Լաց լինել» բառը

Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:
Մի ցուցափեղկում դրված էր քիչ փոշոտված «Լաց լինել» բառը:
Վաղվա աշակերտները կարդացին քարտը եւ ոչինչ չհասկացան:
_Սինյորա ուսուցչուհի, այս ի՞նչ է նշանակում:
_Գուցե սա հնադարյան զարդարա՞նք է:
_Գուցե սա մնացել է դեռ էտրուսկների՞ց:
Ուսուցչուհին բացատրեց, որ այդ բառը մի ժամանակ կարելի էր հանդիպել ամեն քայլափոխում եւ ցավ էր պատճառում: Նա ցույց տվեց երեխաներին մի փակ սրվակ, որի մեջ պահած էին արցունքներ, հիմա արդեն մոռացվել է, թե ումն են դրանք: Գուցե դրանք այն ստրուկինն էին, որին ծեծում էր տերը, կամ գուցե մի երեխայինը, որ տուն չուներ:
_Այս արցունքները նման էին ջրի,_ասացին աշակերտները:
_Բայց նրանք այրում էին ու քայքայում աչքերը,_ասաց ուսուցչուհին:
_Գործածելուց առաջ նրանց եռացնու՞մ էին:
Ոչ, աշակերտներն առաջվա պես ոչինչ չէին հասկանում եւ արդեն սկսում էին ձանձրանալ: Այն ժամանակ բարի ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս սրահները, որտեղ ցուցադրված էին ավելի հասարակ իրեր, ինչպես, օրինակ՝ բանտի երկաթե վանդակ, ոստիկանական խուզարկու շուն,_ մի խոսքով, այնպիսի իրեր, որոնց մասին վաղվա աշխարհում արդեն ոչ-ոք գաղափար անգամ չէր ունենա:

Առաջադրանքներ

Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:

Իմ կարծիքով վերը նշված իրերի մեջ մեզ միայն արցունքները պետք կգան, որովհետև լացելը վատ բան չի, բայց անընդհատ դա կրկնելը արդեն վատ է, որովհետև մենք պետք է լինենք խիզախ և ամեն մի բանից չպետք է լացենք։ Իսկ հիմա կասեմ, թե ինչու մեզ տրամվայները պետք չեն գա, դրանք մեզ պետք չեն գա, քանի որ արդեն մոտ ապագայում կստեղծվեն նոր ավելի ժամանակակից ավտոբուսներ, որոնք մարդկանց կկարողանան տեղափոխել։ 

Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:

Ես առանձնապես իմ կյանքում ոչինչ չէի փոխի, միայն կուզեի, որ մարդիկ լինեն միշտ ուրախ, բարի, և ամեն ինչից դժգոհ չմնան, որովհետև այս աշխարհում կան մարդիկ, որոնք նույնիսկ ամենաչնչին բանի հնարավորությունն էլ չունեն։ Ես չէի ուզենա, որ իմ կյանքում ինչ-որ բան փոխվեր, որովհետև մեր ապագա սերունդը չէր կարողանա տեսնել այդ հին իրերը, սարքերը, այսինքն նրանք պատկերացում չէին ունենա մեր առաջվա կյանքի մասին։