Рубрика: Պատմություն, Uncategorized

Պատմություն

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը: Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /գրավոր-բլոգային/.

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուս-թուրքականը դարձավ ռուս-անդրկովկասյան, իսկ ապրիլի սկզբից դարձավ թուրք-հայկական։ Թուրք-հայկական պատերազմի ընթացքում հայերը համախմբվելուց հետո տարան հաղթանակներ։ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, Շիրակի և Ջավախքի դիմադրական մարտերը հարստացրին մեր պատմությունը սխրանքներով ու անուններով։ Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից ազատված հարյուր հազարավոր արևմտահայեր։ Այդպիսով՝ Մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային միաբանությունն է: Դժվարին և օրհասական պայմաններում Մեծ եղեռնի և պատերազմի պատճաոած մարդկային, նյութական և հոգևոր մեծ կորուստներից դեռևս ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել:

Рубрика: English

English

My eating habits

I usually have breakfast around 7:30. I eat either something sweet or omelet with sausage. Then at 12:45 I buy buns with vegetables. Then at home I eat soup or baked potatoes. I eat what I want, but I try to eat in small quantities. And I do not eat anything in the evening but there are also days when we eat fast food in the evening.

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Պ.Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից

Մարդը կթում է…հավին

Մենք գիտենք, որ կիթ նշանակում է «կթելը» Դրա համար էր Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմում գրում է.

Ոչխարը բեր կիթ,
Օրը ճաշ դառավ…

Ուրեմն կովկիթ էլ նշանակում է «Կով կթելը» (նաև «կով կթող անձ»)։ Իսկ հավկի՞թ։ Նույն տրամաբանությամբ այս մեկն էլ «պիտի թարգմանենք» «հավ կթելը»։ Բայց չէ՞ որ դա անմտություն է։

Հիրավի, այդ բառն անիմաստ կազմություն կլիներ, եթե լեզվի պատմությունից մեզ հայտնի չլիներ, որ «կիթ» արմատը, նախքան «կթելը» իմաստն արտահայտելը, նշանակել է «առհասարակ (կենդանուց) արդյունք (կաթ, ձու, կարագ) քաղելը»։ Ուրեմն՝ հավկիթ նշանակում է «հավից քաղված արդյունք՝ ձու»։ Ձկնկիթ՝ ձկից քաղված արդյունք՝ խավիար»

Բայց միայն կենդանուց քաղվածը չէր կոչվում այդպես։ Կիթ արմատն ուներ (և ունի) նաև կութ տարբերակը, որն առանձին չի գործածվում և հանդիպում է այգեԿՈՒԹ բառի մեջ, որն, ուրեմն, նշանակում է «այգու արդյունքը՝ պտուղը քաղելը, այգեքաղ»։ Ահա թե ինչու ամերիկահայ գրող Վահե Հայկը կարող է իր «Այգին ու այգեկութը» հուշագրական ակնարկում բանաձևել այսպիսի նախադասություն՝ «Ու կը կթեին այգին, կը քաղեին թուփերուն կաթը»։

Ամերիկահայ մի ուրիշ արձակագիր էլ՝ Համաստեղը, գրում է իր «Վարդան» պատմվածքում. «…Գյուղին մեջ ջաղացքեն զատ ունեին նաև ընդարձակ այգի մը, որ ամեն տարի քսան քթոց խաղող կը կթեին։

Կթել-ը արդեն հասկացանք, իսկ այս քթո՞ց-ն ինչ բան է։

Քթոց-ը բարբառային տարբերակն է կթոց բառի. այսպես կոչվում է այն զամբյուղը, որի մեջ «կթված» այգու բարիքն են լցնում ու տեղափոխում։ Ուստի բոլորովին էլ չզարմանաք, երբ իրար կողքի հանդիպեք այդ երկու բառերին, ինչպես պոլսահայ արձակագիր Հակոբ Մնձուրիի «Հաց ուզելու պես» պատմվածքում. «Խաղողի թուփերուն մեջ Խասը կթոց մը ձեռքը խաղող կը կթեր»։

Բարբառային այդ քթոց ձևում, որը շատ տարածված էր արևելահայերենում, ք-ն ստացվել է հաջորդող թ-ի ազդեցության տակ. «… Օրականը ծախում է լեռնացի բեռնավորներին, որոնք մրջյունի կարավանների նման քթոցները ձիանցը բարձած խռնվում են այգեշատ գյուղում….» (Պերճ Պռոշյան, «Ցեցեր»)։

Առաջադրանքներ

  1. Արմատի քանի՞ տարբերակ ունի կթել բայը, որոնք են։

Կթել բայը ունի երկու տարբերակ՝ կիթ,կութ։

  1. Թվիր բառեր, որտեղ այդ արմատներն են։

  1. Բառակազմական վերլուծության ենթարկիր անմտություն, բոլորովին, պատմություն, բարբառային, կթոց բառերը։

  1. Տեքստում գտիր թվականները, որոշիր տեսակները։

քսան- բացարձակ

երկուբացարձակ

  1. Որոշիր՝ տրամաբանությամբ, կենդանուց, պատմվածքում, այգի գոյականների հոլովն ու հոլովումը։

Տրամաբանությամբ- գործիական

Կենդանուց- բացառական

Պատմվածքում- ներգոյական

Այգի- հայցական

  1. Տեքստում գտիր դերանունները, որոշիր դրանց տեսակները։

Рубрика: Ռուսերեն

Русский

Упражнение 7. Вместо точек поставьте союзы что или чтобы.


7. Преподаватель сказал нам, чтобы мы прочитали эту книгу. Он сказал, что эта
книга очень интересная. 2. Врач сказал больному, что у него неопасная болезнь.
Он сказал, чтобы больной принимал лекарство. 3. Отец написал мне, что летом я
приехал домой. Он написал, что они с мамой очень хотят видеть меня. Я написал
родителям, что летом я обязательно приеду к ним. 4. Я сказал товарищу, что я
куплю билет в кино. Товарищ сказал мне, чтобы я купил ему два билета. 5. преподаватель сказал, что сегодня мы будем писать сочинение. Он сказал, чтобы мы писали внимательно. 6. Мой друг сказал мне, чтобы я посмотрел балет «Лебединое озеро». Он сказал, что он смотрел этот балет в Большом театре.

Упражнение 8. Замените прямую речь косвенной.

1. Мой друг спросил меня: «Почему ты не был вчера на вечере?»

Мой друг спросил меня почему я не был вчера на вечере.

2. Он спросил нас: «Вы пойдете завтра в театр?»

Он спросил нас пойдем ли мы завтра в театр.

3. Анна сказала Павлу: «Позвони мне сегодня вечером».

Анна сказала Павлу, чтобы он позвонил ей сегодня вечером.

4. Я сказал ей: «Подожди меня здесь».

Я сказал ей, чтобы она подождала меня здесь.

5. Она спросила брата:«Ты можешь помочь мне?»

Она спросила брата, может ли он помочь ей.

6. Он спросил меня: «Ты помнишь этого человека?»

Он спросил меня, помню ли я этого человека.

7. Мой друг спросил меня: «Куда ты положил мой портфель?»

Мой друг спросил меня куда я положил его портфель.

8. Я спросил Виктора: «Ты приходил ко мне вчера?»

Я спросил Вмктора приходил ли он ко мне вчера.

9. Он попросил меня: «Помоги мне, пожалуйста».

Он попросил меня, чтобы я ему помог.

10. Олег попросил меня: «Ты прочитаешь эту книгу до субботы?»

Олег попросил меня, чтобы я прочитал эту книгу до субботы.

Б)

1. Он спросил нас: «Куда вы идете?» Мы ответили ему: «Мы идѐм в кино».

Он спросил нас куда мы идем. Мы ему ответили, что мы идем в кино.

2. Он спросил меня: «Ты читал эту книгу?» Я ответил: «Нет, не читал».
Он сказал мне: «Я могу дать тебе книгу на два дня».

Он спросил меня читал ли я эту книгу. Я ответил, что не читал. Он сказал мне, что может мне дать книгу на два дня.

3. Мать спросила сына: «Ты был вчера в кино?» Сын ответил: «Да, был». Мать спросила: «С кем ты ходил в кино?» Он ответил: «Я ходил с Ее товарищем».

Мать спросила сына был ли он вчера в кино. Сын ответил, что был. Мать спросила с кем он ходил в кино. Сын сказал что с ее товарищем.

4. Товарищ попросил меня:«Объясни мне эту задачу». Я сказал ему: «Попроси Антона, потому что я сам не знаю, как решать ее».

Товарищ попросил меня, чтобы я объяснил ему эту задачу. Я сказал ему, чтобы он попросил Антона, потому что я сам не знаю как ее решить.

5. Я попросил друга: «Расскажи мне, как ехать в театр». Он сказал: «Спроси Анну, потому что она была в этом театре».

Я попросил друга, чтобы он рассказал мне как ехать в театр. Он сказал, чтобы я спросил Анну, потому что она была в этом театре.

Рубрика: Գրականություն

Գրականություն

Գրականություն

Կարդում ենք գրաբար՝ հին գրականություն։
Կարդա «Արտաշես և Սաթենիկ» հատվածը (էջ 13-15)։

Կատարիր գրքի առաջադրանքները։

Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց  յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կուսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց.

Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:

Հարցեր և առաջադրանքներ

Ալանաց արքայի խոսքն ինքդ աշխարհաբար դարձրու:

Եվ որտեղի՞ց կտա քաջ Արտաշեսը Հազար հազար և բյուր Ալանաց քաջազնի կույս օրիորդի համար։

Գրավոր պատմիր, թե ինչ պատասխանեց ալանաց արքան` առանց գործածելու հազար և բյուր բառերը:

Ալանաց արքան ուզում էր ասել, թե որտեղից Արտաշեսը այդքան գումար կգտնի Ալանաց արքայի դստեր համար:

Ըստ քեզ, ալանաց արքան Արտաշեսին մերժեց, թե չէ:

Իմ կարծիքով ալանաց արքան Արտաշեսին մերժեց, քանի որ Արտաշեսը նրան նույնպես մերժեց,երբ ալանաց արքան համերաշխություն էր ուզում:

Ալանաց արքայի մասին գրավոր պատմիր ըստ այս հատվածի:

Այս հատվածում ալանաց արքան խոսում էր առանց փակագծերը բացելու, այսինքն նա Արտաշեսին հստակ պատասխան չտվեց:

Մի քանի ձևով բարձրաձայն կարդա արքայի պատասխանը: Թող ընկերներդ որոշեն, թե ինչ է արտահայտում քո ընթերցանությունը:

Рубрика: Քիմիա

Գործնական աշխատանք 1. <>

                                                         

Դաս 2- Գործնական աշխատանք 1. <<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական,ֆիզիոլոգիական>>                                                                                                         Նյութերը դասակարգել,տեղադրել աղյուսակում,անվանել,գրել բանաձևերը: Նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

 Պարզ նյութեր Բարդ նյութեր
  
  

Կատարել քանակական և որակական հաշվարկներ բարդ նյութերի հետ:

Ինչպիսի՞ տարրերից է կազմված նյութը,ատոմների քանակը,հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr, տարրերի  ատոմների զանգվածային բաժինները՝ w,զանգվածային հարաբերությունները:

Рубрика: Քիմիա, Uncategorized

Ֆիզիկական մարմին և նյութ: Ինչ՞ էնյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և օրգանական նյութեր:Մաքուր նյութեր, խառնուրդներ։ Նյութի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:

դաս — 1.  7,8- րդ դաս. անցածի կրկնողություն. Թեմաները՝ Ֆիզիկական մարմին  և  նյութ: Ինչ՞ էնյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և  օրգանական  նյութեր:Մաքուր  նյութեր, խառնուրդներ(համասեռ և անհամասեռ): Նյութի  հատկությունները՝ ֆիզիկական,  քիմիական, ֆիզիոլոգիական: 

Հարցեր և վարժություններ.

  • Սահմանեք և բնութագրեք ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,օրինակներ…

Մեզ շրջապատող բազմաթիվ և տարատեսակ առարկաներն անվանում են  ֆիզիկական մարմիններ, օրինակ՝ սեղան, աթոռ, մատիտ, հայելի։

  • Մոտավորապես քանի՞ միլիոն  նյութ  է  հայտնի մարդկությանը

Նյութը փոքրագույն մասնիկների` ատոմ, մոլեկուլ, իոն փոխազդեթության արդյունքն է, իրեն բնորոշ բաղադրությամբ, կառուցվածքով, հատկություններով: Մարդկությանը հայտնի է մոտավորապես 30 միլիոն նյութ: Նյութերը դասակարգում են պարզ և բարդ: Պարզ 400, բարդ 30 միլիոն: Պարզերը լինում են մետաղ և ոչ մետաղ: Բարդերը լւնում են օրգանական և անօրգանական: Կա 118 տարր: 118-երորդ տարրը Օգանեսոն է:

  • Սահմանեք,դասակարգեք և բնութագրեք նյութերը, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ…

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:

Անօրգանական նյութերն են աղեր, թթուներ ,ջուր,սոդա,ցինկ

Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:

  • Սահմանեք և բնութագրեք մաքուր նյութերի հատկությունները`ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական, օրինակներ….

Նյութի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ, գազային), գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, ջերմա և էլկտրահաղորդականությունը և պլաստիկություն, մետաղական փայլը: Բոլորը մետաղները բացի սնդիկից պինդ են, ունեն մետաղական փայլ, ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն:

Նյութի քիմիական հատկությունները, դա նյութի փոխազդեցությունն է այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացում:

Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են այդ նյութի ազդեցութությունը կենդանի օրգանիզմների վրա:

Рубрика: Ռուսերեն

Русский

Такой необычный человек- Ашот Блеян

Ашот Блеян — необычный человек, потому что он создал такую школу,где можно свободно одеваться и высказывать свое мнение. Благодаря ему мы отличаемся от школ Еревана (и не только). Я учусь в образовательном комплексе «Мхитар Себастаци» с детства։ Должна сказать, что здесь детям будет легче учиться, потому что здесь нет строгих правил. Также благодаря Ашот Блеяну, мы можем путешествовать по другим странам и узнавать больше. Одним словом, Ашот Блеян — замечательный человек, я им очень горжусь.

Рубрика: Իրավունք

Իրավունք

Սկզբունք 1

Երեխան պետք է ունենա սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքները: Այս իրավունքները պետք է ճանաչվեն բոլոր երեխաների համար `առանց որևէ բացառության և առանց տարբերակման կամ խտրականության` ռասայի, գույնի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, ծննդյան կամ երեխայի նկատմամբ այլ հանգամանքների հիման վրա կամ  նրա ընտանիքի։

Սկզբունք 2

Երեխային պետք է օրենքով և այլ միջոցներով ապահովվի հատուկ պաշտպանություն, և հնարավորություններ և բարենպաստ պայմաններ, որոնք հնարավորություն կտան նրան զարգանալ ֆիզիկապես, մտավոր, բարոյապես, հոգևոր և սոցիալական առողջ և նորմալ ձևով և ազատության և արժանապատվության պայմաններում: Երեխայի լավագույն շահերը պետք է առաջնային ուշադրություն դարձնեն այդ նպատակով օրենքներ հրապարակելիս:

Սկզբունք 3

Երեխան ծննդյան օրվանից պետք է ունենա անուն և ազգության իրավունք:

Սկզբունք 4

Երեխան պետք է օգտվի սոցիալական ապահովության առավելություններից: Նա պետք է ունենա առողջ աճի և զարգացման իրավունք; Այդ նպատակով պետք է հատուկ խնամք և պաշտպանություն տրամադրվի ինչպես նրա, այնպես էլ նրա մոր համար `ներառյալ նախածննդյան և հետծննդյան համապատասխան բավարար խնամքը: Երեխան պետք է ունենա բավարար սնունդ, բնակարան, զվարճանք և առողջապահական խնամքի իրավունք:

Սկզբունք 5

Ֆիզիկական, մտավոր կամ սոցիալական հաշմանդամություն ունեցող երեխային պետք է տրամադրվի հատուկ բուժում, կրթություն և խնամք, որն անհրաժեշտ է իր հատուկ վիճակի պատճառով:

Սկզբունք 6

Իր անհատականության լիարժեք և ներդաշնակ զարգացման համար երեխան կարիք ունի սիրո և փոխըմբռնման: Նա պետք է հնարավորության դեպքում մեծանա ծնողների խնամքի և պատասխանատվության ներքո և, ամեն դեպքում, սիրո և բարոյական և նյութական անվտանգության մթնոլորտում: փոքր երեխան չպետք է, բացառությամբ բացառիկ հանգամանքների, առանձնանա իր մորից: Հասարակությունը և պետական ​​մարմինները պետք է պարտավոր լինեն հատուկ խնամել առանց ընտանիքի և երեխաների `առանց բավարար կենսամիջոցների: Անկալի է, որ բազմանդամ ընտանիքներին տրամադրվեն պետական ​​կամ այլ երեխաների օժանդակ նպաստներ:

Սկզբունք 7

Երեխան իրավունք ունի կրթություն ստանալու, որը պետք է լինի անվճար և պարտադիր, գոնե նախնական փուլերում: Նրան պետք է տրվի այնպիսի կրթություն, որը կնպաստի նրա ընդհանուր մշակութային զարգացմանը և որի միջոցով նա կարողանա հնարավորությունների հավասարության հիման վրա զարգացնել իր կարողություններն ու անձնական դատողությունը, ինչպես նաև բարոյական և սոցիալական պատասխանատվության զգացումը և դառնալ հասարակության օգտակար անդամ: Երեխայի լավագույն շահերը պետք է լինեն առաջնորդող սկզբունքը նրանց համար, ովքեր պատասխանատու են իրենց կրթության և ուսուցման համար. այս պատասխանատվությունը հիմնականում ընկնում է նրա ծնողների վրա: Երեխային պետք է տրամադրվեն խաղերի և ժամանցի լիարժեք հնարավորություններ, որոնք ուղղված կլինեն կրթության հետապնդած նպատակներին. հասարակությունը և պետական ​​մարմինները պետք է ջանքեր գործադրեն խթանելու այս իրավունքը:

Սկզբունք 8

Երեխան, ամեն դեպքում, պետք է լինի նրանց մեջ, ովքեր առաջինն են ստանում պաշտպանություն և օգնություն:

Սկզբունք 9

Երեխան պետք է պաշտպանված լինի անտեսման, չարաշահման և շահագործման բոլոր ձևերից: Այն չպետք է վաճառվի որևէ ձևով: Երեխային չպետք է վարձել նախքան համապատասխան տարիքի նվազագույնը հասնելը. Ոչ մի դեպքում նրան չպետք է վստահվի կամ թույլատրվի աշխատել կամ զբաղվել, ինչը վնասակար կլինի նրա առողջության կամ կրթության համար կամ խոչընդոտում է նրա ֆիզիկական, մտավոր կամ բարոյական զարգացմանը:

Սկզբունք 10

Երեխան պետք է խուսափի այնպիսի պրակտիկայից, որը կարող է խթանել ռասայական, կրոնական կամ խտրականության ցանկացած այլ ձև: Նա պետք է դաստիարակվի փոխըմբռնման, հանդուրժողականության, ժողովուրդների միջև բարեկամության, խաղաղության և համընդհանուր եղբայրության ոգով, ինչպես նաև լիովին գիտակցելով, որ իր էներգիան և կարողությունները պետք է նվիրվեն ծառայելուն ի շահ այլ մարդկանց: