Քննարկում «Իմ կրթական հավակնությունները» նախագծով
Քննարկման օրը՝ սեպտեմբերի 10
ժամը՝ 11։00-12։00
Մասնակիցները՝ Ավագ դպրոցի սովորողներ և դասավանդողներ, այլ ցանկացողներ
Նախապատրաստական աշխատանք
- Անչափահասների աշխատանքի իրավունքը
- Աշխատելու ցանկության հիմքերը՝ ինչու եմ նախընտրում աշխատել
- Պատումներ աշխատանքային փորձից
Համացանցից գտա տեղեկություն, ըստ որի 14-16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Մարդիկ աշխատելու իրենց պատճառները ունեն, ոմանք ուզում են իրենցը ստեղծել, ոմանք ուզում են աշխատել գումար, ոմանք էլ ուզում են աշխատեն, որպեսզի ապագայում ավելի հեշտ լինի։ Օրինակ հիմա ես կցանկանայի աշխատել որևէ խանութում, որպեսզի ես ինքս աշխատեի գումար և հասկանայի, թե ինչ դժվարություններ է իր մեջ կրում աշխատանքը։ Ես հիմա տունն եմ աշխատում, այսինքն մայրիկիս եմ օգնում, իսկ մայրիկս ինձ միշտ գումար է տալիս իմ աշխատանքի դիմաց։