Рубрика: Հայոց լեզու

Ցերեկը ճրագով ման գաս

Լեզու

Կարդա՛ Պ,Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի՝ Ինչո՞ւ «Ցերեկը ճրագով ման գաս» գլուխը.

Կա՞ նվիրված արդյոք մի վայր իրավունքին երկրիս մեջ,
Այս խավարում ման գամ, գտնեմ՝ ձեռքիս լապտեր մի անշեջ
։ (Թարգմանություն Աբու-լ-Ալա-ալ Մաարիից, արաբ միջնադարյան բանաստեղծ)

Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ փիլիսոփա՝ Դիոգենես անունով (մ.թ.ա. 404-323), որ անմիջական հետևորդն էր Անտիսթենեսի (մ.թ.ա. 444-365)՝ ցինիզմի փիլիսոփայության հիմնադիր (ցինիզմ-ը, հայերեն՝ շնականություն-ը, չուներ այժմյան բացասական իմաստը. փիլիսոփայական այդ ուսմունքի կողմնակիցները մերժում էին գոյություն ունեցող կարգերը, ուղղությունները, կրոնը և այլն, կոչ էին անում հրաժարվել քաղաքակրթությունից և վերադառնալ նախնադարյան վիճակին։ Սակայն հետագայում շնականները այնքան հեռու գնացին պարկեշտության կանոններից, որ բառն ստացավ ներկա արգահատելի իմաստը։

Այս Դիոգենեսը, ահա, հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր…. մի տակառի մեջ։ Ու, ասում են, ձեռքին լապտեր բռնած՝ մարդ, ավելի ճիշտ՝ մեծատառով Մարդ էր որոնում։

Ահա թե որտեղից են գալիս աշխարհի շատ լեզուներում տարածում գտած այսպիսի արտահայտությունները՝ լապտերով ման գալ, ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի (հնում հայերեն ասում էին՝ լապտեր ի ձեռին որոնել)։

Եվ դարձյալ այս Դիոգենեսի մասին պատմում են, որ մի անգամ նրա աշակերտ, աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին (մ.թ.ա. 356-323) գալիս կանգնում է նրա տակառի առաջ ու ասում. «Ծերո՛ւկ, ի՞նչ կուզես, որ քեզ տամ»։ Վերջինս փիլիսոփայական հանգստությամբ պատասխանում է. «Մի կողմ գնա, արևս մի՛ ծածկիր»։

Եվ, ո՜վ զուգադիպություն, երկուսի էլ արևը խավարումո է միևնույն տարում՝ 323-ին, չնայած որ փիլիսոփան երեք անգամ ավելի կյանք էր ապրել երկրի երեսին, քան աշխարհակալը։

Առաջադրանք

  • Գտիր պատմական անունները, դուրս գրիր, դիմացը գրիր՝ ով ինչով էր հայտնի (ինչով էր զբաղվում)։

Դիոգենես- Նա փիլիսոփա էր։

Անտիսթենես- Նա նույնպես փիլիսոփա էր։

Ալեքսանդր Մակեդոնացի- նա աշխարհակալ էր։

Աբու-լ-Ալ-Ալ Մաարի- Նա արաբ փիլիսոփա և բանաստեղծ է եղել։

  • Գտիր արգահատելի բառի բացատրությունը։

Արգահատելի նշանակում է՝ Գարշելի։

  • Քանի՞ դարձվածք կա այս հատվածում։ Որո՞նց են, ինչ են դրանք նշանակում։

  • Նվիրված, ապրել, անմիջական, շնականություն, քաղաքակրթություն, հնում բառերում հնչյունափոխություն կա։ Գտիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

Նվիրված ե-ն դարձել է ի, ապրել- ու-ն սղվել է, անմիջական ե-ն դարձել է ի, հնում ի-ն դարձել է ը։

  • Առանձնացրու -ական վերջածանցով բառերը։ -Ական ածանցի ընդհանուր իմաստը ո՞րն է։ Ի՞նչ խոսքի մաս է կազմել -ական ածանցը։

Անմիջական, բացասական, փիլիսոփայական, շնական։ Ական ածանցը գոյականը դարձնում է ածական, ինչպես տեքստում է, օրինակ՝ փիլիսոփա-փիլիսոփայական։

  • Գտիր 5 բառ, որ գաղտնավանկ ունենա։
Рубрика: Հայոց լեզու

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հայտարարությունը

  1. Կարդա՛ Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հայտարարությունը
  2. Ե՞րբ է հիմնադրվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը հիմնադրվել է 1989 թվականին։

  1. Պետական ո՞ր մարմինն է եղել հիմնադիրը։

ՀՀ կառավարությունն է եղել։

  1. Ինչո՞ւ ենք հիմնադրամի վերակազմավորվելու համար դիմում Վարչապետին։

Քանի որ Վարչապետն է կառավարում ՀՀ-ը։

  1. Ի՞նչ եք կարծում՝ «Մխիթար Սեբաստացի» համայնքը՝ սովորողով, դասավանդողով, շրջանավարտերով, ընկերներով, ծնողներով, բարեկամներով և այլն, հզո՞ր է բավարար չափով, որ իր որոշումները իրականացնի։

Այո:

  1. Լրացրեք հանրաքվեի հարցաթերթիկը։
  2. Ծանոթացրեք ձեր ընտանիքի անդամներին մեր խնդրին, առաջարկեք նրանց ևս լրացնել թերթիկը։