Рубрика: Հայոց լեզու, Uncategorized

Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Կարդա Պ.Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի հերթական հոդվածը

Դեմքի ուղղությա՞մբ, թե դեպի աջ

Երբ լսենք առա՜ջ հրամանը, մենք, առանց վայրկյան անգամ մտածելու, մեր քայլերը կուղղենք դեպի այն կողմը, ուր դարձել է մեր դեմքը։ Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Սակայն մեր հեռավոր նախնիները, եթե այդ նույն հրամանն ստանային, կքայլեին…. դեպի աջ։ Որովհետև առաջ (= առ +աջ) ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»։

Այդ ինչպե՞ս պատահեց, որ աջ-ը նշանակեց «ուղիղ»։

Իմաստի այս անցումը սովորական երևույթ է ոչ միայն հայերենի, այլև ուրիշ լեզուների համար. ծանոթ շատ լեզուներում աջ միաժամանակ նշանակում է նաև «ուղիղ», «ճիշտ», անգամ «ճշմարիտ»։ Համեմատեք. правый «աջ» և правильный «ճիշտ», право «իրավունք», правда «ճշմարտություն»։ Անգլերեն right /ռայթ/, ֆրանսերեն droit /դղուա/, պահլավերեն ռասաթ ունեն հիշված երեք իմաստներն էլ։

Աջ բառի այս իմաստների հետ են ըստ էության առնչվում և աջել («ճիշտ կողմը շուռ տալ»), գործերը աջ գնալ («հաջողությամբ ընթանալ») արտահայտությունները, հենց ինքը՝ հաջողություն բառը։ Եվ ընդհակառակը, ձախ փոխաբերաբար նշանակում է «ոչ ճիշտ», «ձախորդ»։ Ձախել, գործերը ձախ գնալ, ձախողվել, ձախորդություն…

Ով գիտե, գուցե «աջ» >«ուղիղ», «ճիշտ» անցումը կապված է աջլիկության, իբրև ճիշտ ու նորմալ երևույթի ընկալման հետ։ Ով գիտե։ Փաստն այն է, որ առաջ (առջև), առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող… բառերի արմատն է աջ։

2. Առաջադրանք

  • Քանի՞ լեզվի մասին խոսք կա այս տեքստում։

Այս տեքստում կա 5 լեզվի խոսք՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և պահլավերեն։

  • Ի՞նչ է նշանակել հին հայերենում առաջ բառը։Հանդիպե՞լ եք նույն իմաստը ժամանակակից հայերենում։

Հին հայերենում առաջ բառը նշանակում էր աջ, այսինքն դու գտնվում ես ճիշտ ուղղու վրա։

  • Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ, բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։
  • Գրիր սովորական, ծանոթ, ձախորդ, ճիշտ բառերի հականիշները։

Սովորական- անսովոր

Ծանոթ- անծանոթ

Ձախորդ- հաջողակ

Ճիշտ- սխալ

  • Տեքստում գտիր հոգնակի գոյականները, բացատրիր դրանց կազմությունը։

Քայլեր- ավելացել է եր

Նախնիներ- ավելացել է ներ

Լեզուներ- ավելացել է ներ

իմաստներ- ավելացել է ներ

արտահայտություններ- ավելացել է ներ

գործեր- ավելացել է եր

բառեր- ավելացել է եր

  • Նշիր վայրկյան, նախնի, հրաման, հաջողություն գոյականների հոլովումները։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ` բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s