Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Բառապաշարի հարստացում. կարդում ենք Պ.Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում» գիրքը։
    Գլխավորից ավելի մեծը կա
    Գլխավոր-ը… կապիտանն է։ Սա հայերենում եվրոպական փոխառություն է՝ ռուսերենի միջնորդությամբ։ Капитан-ը կարծես թե առնված է գերմաներենից՝ Kapitän (կա՛պիտեն)=ֆրանսերեն capitane (կապիտե՛նը) = անգլերեն captain (քե՛փթըն)։ Սրանք նշանակել են «զորահրամանատար», հիմա՝ իմաստի նեղացմամբ՝ զինվորական համապատասխան աստիճանը։
    Այս բոլորը ստուգաբանորեն հանգում են «գռեհիկ» լատիներեն capitaneus (կապիտանե՛ուս) ածականին, որ նշանակում էր «գլխին վերաբերող, գլխային»։ Սա էլ իր հերթին գալիս է լատիներեն caput (կա՛պուտ), սեռական՝ capitis (կա՛պիտիս) «գլուխ» բառից և ներկայացնում է այդ սեռականից կազմված մի ձև։ Ի դեպ, լատիներեն caput-ը բազմաթիվ ծիլեր է տվել աշխարհի լեզուներին. դրանցից շատերը «ծաղկում են» և հայերենում՝ կապիտալ-ից (= դրամաԳԼՈՒԽ) մինչև… շեֆ։
    Սակայն եկեք չխճճվենք։
    Կեպիտան-ը, ուրեմն, զինվորական միավորի գլխավորն է։
    Բայց ամեն երեխա գիտե, որ նրանից մեծը կա, և աստիճանով անմիջապես բարձրը կոչվում է մայոր։
    Այս բառն էլ նույն ճանապարհով է հայերենի մեջ մուտք գործել։ Եվ լատիներեն major (մայո՛ր) հենց նշանակում է «ավելի մեծ», քանի որ magnus (մա՛գնուս) «մեծ» ածականի բաղդատական աստիճանն է։ Անգլերեն major (մե՛յջըր), որ նույն ծագումն ունի, մնչև հիմա էլ «մայոր» իմաստի կողքին պահում է և «ավելի մեծ» նշանակությունը։
    Ավելացնե՞մ, որ լատիներեն magnus «մեծ» ածականի գերադրականն էլ կլինի maximus (մա՛քսիմուս)՝ արական սեռի համար և maximum (մա՛քսիմում)՝ չեզոք։ Ուրեմն՝ մեր մաքսիմում-ը, որ այժմ օգտագործում ենք «առավելագույն» իմաստով, իր մայր լեզվում՝ լատիներենում, նշանակել է «մեծագույն»։
  • Պատասխանի՛ր հարցերին և կատարիր առաջադրանքները
    -Ո՞ր լեզվից է մեզ հասել մաքսիմում բառը և ինչ է նշանակում իր մայր լեզվում։

Մաքսիմումի մայր լեզուն լատիներենն է։ Իր մայր լեզվում մաքսիմումը նշանակել է «մեծագույն»։


— Ո՞ր արմատից է ծագում «մաքսիմում» բառը, ինչ է նշանակել և ինչ է հիմա նշանակում։

Magnus բառից է ծագել «մաքսիմում»բառը, որը նշանակում էր «մեծ», իսկ հիմա նշանակում է առավելագույնը։


-Լեզվական ի՞նչ իրողություն է տեղի ունենում, երբ բառի նշանակությունը ավելի սահմանափակվում, փոքրանում է, ավելի քիչ բան է նշանակում, նաչպես կապիտանը, որ ժամանակին նշանակել է ընդհանրապես զորահրամանատար, իսկ հիմա՝ ընդամենը զինվորական հերթական աստիճան։

Բառի իմաստի նեղացում։


-Փորձիր պարզաբանել՝ ինչ է նշանակում «գռեհիկ» բառն այս տեքստում։

«Գռեհիկ» բառն այս տեքստում նշանակում է՝ ոչ գրական։

  • Տեքստում հոդակապով երկու բարդ բառ կա։ Գտիր դրանք։

Զորահրամանատար, բազմաթիվ։

  • Տեքստում երեխա, միջնորդությամբ, գերմաներենից, լատիներենում, իմաստի բառերը ո՞ր հոլովով են դրված։

Երեխա- ուղղական

Միջնորդությամբ- գործիական

Գերմաներենից- բացառական

Լատիներենում- ներգոյական

Իմաստի- սեռական

  • Գտիր չորս հարաբերական ածական։ Որոշիր այդ ածականների կազմությունը (արմատը և ածանցը)։

Զինվորական

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s