Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Հայոց լեզու

Պ.Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից

Վահանով

Նրա խիստ դատին
Արհամարհանքին դիմեմ վահանով
Եվ սուր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննված թափով։
(Շուշանիկ Կուրղինյան, «Ապրել եմ ուզում)

Ո՞վ չգիտե, որ վահանը մեր նախնիների զինանոցի կենսական բաղադրիչ է եղել, սրի անբաժան զուգակիցը, պաշտպանության անգնահատելի միջոցը։ Ահա թե ինչու հայերենում վահան բառը (և նրա հոմանիշներն այլ լեզուներում) վաղուց ի վեր ստացել է «ամուր, ամրակուռ պաշտպան կամ պաշտպանություն» փոխաբերական նշանակությունը։ Ահա, բացի վրևինից, մի օրինակ էլ Ավետիք Իսահակյանից.

զարկեցիր նենգ թշնամուն բարբարոս,
ոխի դեմ դարձար վահան ու պատվար։Սիրելի հերոս Ս.Գ. Զաքիյանի անմահ հիշատակին»)

(Փակագծերի մեջ ասեմ, որ վահան առարկայի արտաքին նմանության զուգորդությամբ վահան կամ վահանակ անունն են ստացել շատ առարկաներ. կա ղեկավարման վահանակ, նույնիսկ բասկետբոլի վահանակ)։

Եվ հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։

Սա նշանակում է ՝ «Կա՛մ վահանը ձեռքիդ, այսինքն՝ հաղթանակած վերադարձիր, կա՛մ հերոսաբար զոհված»։ Այս վերջինը լավ հասկանալու համար պետք է գիտենանք, որ հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա։

Եվ այդ հի՜ն-հին ժամանակներից «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» բանաձևումը դարձել է թևավոր խոսք. այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։

Առաջադրանքներ

  1. Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։

Հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա։

  • Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք, որի մասին տեքստում չի խոսվում։

Ինձ թվում է երրորդ տարբերակը առանց վահանինն է, այսինքն երբ մարդը այնքան թույլ է լինում, որ թողնում է ամեն ինչ և փախչում է։

  • Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը։

«Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» բանաձևումը դարձել է թևավոր խոսք. այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։

  • Գտիր, դուրս գրիր ա ներքին հոլովմն ենթարկվող գոյականները։

Պաշտպանություն-պաշտպանության

Նշանակություն-նշանակության            

Նմանություն-նմանության              

Զուգորդություն- զուգորդության 

Սովորություն- սովորության

Գործողություն- գործողության

  • Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Ով- հարցական դերանուն

Մեր- անձնական դերանուն

Ինչու- հարաբերական դերանուն

Այլ- անորոշ դերանուն

Նրա- անձնական դերանուն

Իրենց- անձնական դերանուն

Սա- ցուցական դերանուն

Այս- ցուցական դերանուն

Նրանց- անձնական դերանուն

Այդ- ցուցական դերանուն

Այն- ցուցական դերանուն

Երբ- հարաբերական դերանուն նաև շաղկապ

Որ- հարաբերական դերանուն նաև շաղկապ

  • Գտիր ածականները, որոշիր տեսակները։

Անգնահատելիորակական
Ամուրորակական
Ամրակուռորակական
Նենգորակական
Բարբարոսորակական
Արտաքինորակական
Հինորակական
Հայրենասիրականհարաբերական
Սուրբորակական
Հերոսաբարորակական
Վճռականհարաբերական
Ճակատագրականհարաբերական
Թևավորհարաբերական

  • Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s