Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր՝ որքան կարող ես։
  2. Գտիր տեքստում հնչյունափոխված բառերը։
  • Գտիր երկուական պարզ, ածանցավոր, բարդածանցավոր և բարդ բառեր։

Պարզ- կյանք, կոկորդ

Ածանցավոր- միլիոնավոր, տքնությամբ

Բարդածանցավոր- ճարտարապետական

Բարդ- մանրանկար

  • Տեքստից գտիր կառույց, երփներանգ, երազ, ջանք, գյուղացի, անսպասելի բառերի հոմանիշները։

Կառույց- տաճար

Երփներանգ- գույնզգույն

Երազ- անուրջ

Ջանք- տքնաջան

Գյուղացի- գեղջուկ

Անսպասելի- անակնկալ

  • Գտիր ածականները, որոշիր տեսակները։

Հինավուրց- որակական ածական

Վերասլաց- որակական ածական

Գույնզգույն- որակական ածական

Իմաստուն- որակական ածական

Անկրկնելի- հարաբերական ածական

Հին- որակական ածական

Աղքատ- որակական ածական

Վեհ- որակական ածական

Առատ- որակական ածական

Անօրեն- հարաբերական ածական

Անջրդի- հարաբերական ածական

Խեղճ- որակական ածական

Խոնարհ- որակական ածական

Խեղճ- որակական ածական

  • Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։

Տեքստ

Մեր աչքի առջև էին հինավուրց ճարտարապետական կոթողները, վերասլաց գմբեթներով տաճարները։ Որքան իմաստուն մտքեր են բողբոջել ու ծաղկել նրանց կամարների տակ, որքան մագաղաթներ են զարդարվել մեսրոպյան մարգարիտներով ու անկրկնելի գույնզգույն մանրանկարներով։ Այո, դա հին ու իմաստուն երկիր էր, աղքատ, սակայն վեհ մի երկիր, որտեղ գեղջուկի անխոնջ տքնությամբ անջրդի հողերն առատ բերք էին պարգևում ու կյանք տալիս իմաստությանը։
Եվ այդ ամենը հիմա անուրջ է, որ հօդս է ցնդել ամպի քուլայի պես։ Այդ երկրից մենք՝ հայերս, թողել էինք ու հեռացել, անզոր մղկտալով։ Սուգ ու արտասուք եղավ։ Հեծկլտոցը, աղեխարշ ճիչերը սիրտ էին կեղեքում, կոկորդ խեղդում. անակնկալ խորշակը մոլեգին իջել էր հինավուրց երկրի վրա։ Անօրեն բռնակալն իր սուրը կառկառեց դեպի խոնարհ գեղջուկի խեղճ հյուղը, և միլիոնավոր անբասիր սրտեր խորխողեց։ Անթիվ երազներ իսպառ վերացան, և անհամար հույսեր՝ նվիրական, եթերային, ի դերև ելան։ Հատուկենտ մարդիկ փրկվեցին այդ անօրեն հաշվեհարդարից։

Рубрика: Ֆիզիկա 9

ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔ: ԷԼԵԿՏՐԱՑՈՒՅՑ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔԻ ԲԱԺԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:

Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:

 Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում:  Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։

Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:

Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:

Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրային և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն:  F=Kq1q2/R2    որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը: k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2  

Փորձնական ճանապարհով ստացված այս օրենքը կոչվում է Կուլոնի օրենք:

Տանը՝  դաս 1։ Պատասխանել 8-րդ էջի 1- 10 հարցերին։ Կատարել մարմինների էլեկտրականացման երևույթը ցուցադրող փորձեր։ Մեկնաբանությունները և եզրակացությունները տեղադրել անհատական բլոգներում, հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։   Ֆիզիկա և աստղագիտություն 9: Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք / Է.Ղազարյան, Ա.Կիրակոսյան, Գ.Մելիքյան, Ռ.Թոսունյան, Ս.Մաիլյան, Ս.Ներսիսյան, Երևան, Էդիտ Պրինտ, 2015թ

1․ Ինչպիսի՞ ուժերի եք ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից։

Շփման ուժ, ձգողականության ուժ, միջուկային ուժ, ծանրության ուժ։

2․ Ինչու՞ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ։

Հնարավոր է, որ բաժակը շփման ուժի հետևանքով էլեկտրական լիցք ձեռք չի բերել և դրա պատճատով էլ շատ թույլ ձևով է ձգում թղթի կտորները։

3․ Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտերը։

Պլաստմասսայե գրիչի և թղթի շերտերը ձգում են միմյանց։

4․ Ինչպե՞ս են փոխազդում նույն ձողով շփված թղթի երկու շերտերը։

Այս դեպքում էլ վանում են իրար։

5․ Ինչպե՞ս են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը։

Իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը կոչվում են լիցքեր։

6․ Ինչպե՞ս է առաջացել <<էլեկտրականություն>> անվանումը։

Էլեկտրականություն բառը առաջացել է հունարեն <<էլեկտրոն>> բառից։

7․ Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան։

Դրական և բացասական:

8․ Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցք ունեցող մարմինները։

Նույն նշանի լիցք ունեցող մարմինները միմյանց վանում են։

9․ Ձևակերպեք Կուլոնի օրենքը։

Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն:

10․ Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում։

ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)

Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Բջջի օրգանական նյութեր, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:


Լրացուցիչ աշխատանք

Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Սպիտակուցի բնափոխումը, երրորդային կամ չորրորդային կառուցվածքի կորստի հետ կապված ցանկացած փոփոխությունն է, որը հանգեցնում է սպիտակուցի ակտիվության և ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխությանը։ Բնափոխման պատճառները կարող են լինել մեխանիկական (կտրուկ տեղափոխում, թափահարում), ֆիզիկական (տաքացում, սառեցում, ուլտրաձայն, ճառագայթում) և քիմիական (թթուներ և հիմքեր, մակերեսային ակտիվ նյութեր, միզանյութ)

Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Հայոց լեզու

Խաղաղությո՜ւն ձեզ

Սա ինչ-որ քարոզից քաղված խոսք չէ, այլ ողջույնի սովորական բանաձև։

Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթում կարդում ենք. «Խաղաղություն ձեզ, ո՜վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհոություն անում տան տիրոջը»։

Այսպես դեռ նախնադարյան ժամանակներից խաղաղության մաղթանքը մարդիկ որդեգրել են իբև ողջույնի բանաձև։ Քրիստոնեական եկեղեցին այն մտցրեց իր աղոթքների մեջ։ Գրաբարում դա հնչում էր այսպես՝ Խաղաղութիւն ընդ ձեզ կամ Խաղաղութիւն ամենեցուն («Խաղաղությունը ձեզ հետ», «Խաղաղություն բոլորին»), եվրոպական լեզուներում լատիներեն ձևակերպումով՝ pax vobiscum (պակս վո՜բիսկում) «Խաղաղութիւն ընդ ձեզ»։

Սակայն ինչո՞ւ միայն  քրիստոնյաները։

Արաբերենում կա մի բառ՝ սալա՜ամ, որ հոմանիշն է մեր խաղաղություն բառին։ Սրանով էլ հենց կազմված է մահմեդական աշխարհում ընդունված ողջույնի խոսքը՝ սալա՜ամ ալե՜յքում, որ բառացի նշանակում է «խաղաղություն ձեզ վրա»։

Մարդիկ իրար խաղաղություն են մաղթել ու մաղթում ոչ միայն հանդիպելիս, այլ հրաժեշտ տալիս՝ վերջին դեպքում ասելով. «Երթայ՜ք խաղաղությամբ»։ Արաբներն էլ նույն ձևով՝ «Մա՜ի-ս-սալա՜ամաթի» (խաղաղությամբ)։

Ընդհանրապես մահմեդական աշխարհում բարևի բանաձևումները բավական երկար են ու հարուստ։ Այդ մասին նույնիսկ անեկդոտ կա։ Իբր թե՝ մեկի տունը հրդեհ է ընկնում։ Հարևանը վազում է նրա աշխատատեղին՝ լուր տալու։ Բայց չի կարող խախտել բարև տալու կանոնները։ Սկսում է երկար-բարակ ողջունել, հետո էլ թե՝ «Ինչ որ Աստված կամենա՝ բարի է, բայց իմացած եղիր, որ այս րոպեիս տունդ բոցերի մեջ է…»։

Ասում են, ժողովուրդ կա, որ ողջունում է լեզու հանելով, ուրիշը՝ քիթ քթի քսելով։ Հին Չինաստանում իրար բարևելիս ասել են՝ «Դու կերե՞լ ես», Պարսկաստանում՝ «Ուրա՜խ եղիր»։

Միջնադարյան Եվրոպայի վաճառականները, սակայն, գնման-վաճառման շուրջ համաձայնության գալով, իրար ձեռք են սեղմել ու ասել են մերսի այսինքն՝ «վաճառեցի» (բառը այժմ ֆրանսերենում նշանակում է «շնորհակալ եմ»)։ Եվ այդ ձեռքսեղմումը դարձել է հանդիպման ու բաժանման, բարևի ու հարգանքի, կամ պարզապես քաղաքավարական վերաբերմունքի նշան, որ տարածվել է նաև մեր մեջ։ Առանց, սակայն, դուրս մղելու առհավական (պապենական) խոսքերը՝

-Խաղաղությո՜ւն ձեզ։
-Երթա՜յք խաղաղությամբ…

Առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ողջունելու ամենազվարճալի ձևը ո՞րն է՝ ըստ կարդացածդ նյութի։

Իմ կարծիքով ամենազվարճալկ ողջունելու ձևը եղել է Չինաստանում, քանի որ այնտեղ ողջունելիս ասում էին «Դու կերե՞լ ես»։

  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են մի շարք ազգեր կարևորում խաղաղությունը։

Շատ ազգեր կարևորում են խաղաղությունը, քանի որ նրանք հաստատ չէին ուզի, որպեսզի նրանց երկրում լինի պատերազմ։

  • Գրիր ինչորսովորական, խաղաղություն, եկեղեցին, իրար, միջնադարյան, ձեռքսեղմումը բառերի քերականական հատկանիշները։

Ինչ-որ — անորոշ դերանուն

Սովորական — որակական ածական դրական աստիճան

Խաղաղություն — գոյական, ուղղական հոլով, ա ներքին հոլովում

Եկեղեցին — գոյական, եզակի, որոշյալ առում, ու արտաքին

Իրար — փոխադարձ դերանուն

Միջնադարյան — հարաբերական ածական

Ձեռքսեղմումը- գոյական, ուղղական հոլով, ան արտաքին

  • Գտիր անդեմ բայերը, նշիր՝ որ դերբայն են, որոշիր դրանց խոնարհումը (ե-ա), կազմությունը (ածանց ունի՞, եթե ունի, ո՞րն է), սեռը։
  • Էսսե գրիր խաղաղության մասին։

Ասելով խաղաղություն մարդիկ միանգամից մտածում են, որ ամեն ինչ լավ է և չկա ոչ մի պատերազմներ կամ կոնֆլիկտներ։ Բայց չէ՞ որ խաղաղություն միայն հանգստություն չի նշանակում։ Խաղաղություն նշանակում է ըստ իս բարեկամություն, այսինքն՝ երբ մարդիկ իրար հետ լավ են և ինչ-որ մանր բաներից կռիվներ չեն լինում, որից կարող է այդ ամենը ընդլայնվել, իսկ հետո դառնալ համաշխարհային պատերազմ։ Մարդիկ զուտ խաղաղություն չեն ուզում տարածքների կամ կառավարության պատճառով, բայց ես նախընտրում եմ ապրել փոքրիկ երկրում խաղաղ, քան մեծ երկրում շատ խնդիրներով լի։