Рубрика: Հայոց լեզու

Հայոց լեզու

Հայոց լեզու

Խաղաղությո՜ւն ձեզ

Սա ինչ-որ քարոզից քաղված խոսք չէ, այլ ողջույնի սովորական բանաձև։

Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթում կարդում ենք. «Խաղաղություն ձեզ, ո՜վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհոություն անում տան տիրոջը»։

Այսպես դեռ նախնադարյան ժամանակներից խաղաղության մաղթանքը մարդիկ որդեգրել են իբև ողջույնի բանաձև։ Քրիստոնեական եկեղեցին այն մտցրեց իր աղոթքների մեջ։ Գրաբարում դա հնչում էր այսպես՝ Խաղաղութիւն ընդ ձեզ կամ Խաղաղութիւն ամենեցուն («Խաղաղությունը ձեզ հետ», «Խաղաղություն բոլորին»), եվրոպական լեզուներում լատիներեն ձևակերպումով՝ pax vobiscum (պակս վո՜բիսկում) «Խաղաղութիւն ընդ ձեզ»։

Սակայն ինչո՞ւ միայն  քրիստոնյաները։

Արաբերենում կա մի բառ՝ սալա՜ամ, որ հոմանիշն է մեր խաղաղություն բառին։ Սրանով էլ հենց կազմված է մահմեդական աշխարհում ընդունված ողջույնի խոսքը՝ սալա՜ամ ալե՜յքում, որ բառացի նշանակում է «խաղաղություն ձեզ վրա»։

Մարդիկ իրար խաղաղություն են մաղթել ու մաղթում ոչ միայն հանդիպելիս, այլ հրաժեշտ տալիս՝ վերջին դեպքում ասելով. «Երթայ՜ք խաղաղությամբ»։ Արաբներն էլ նույն ձևով՝ «Մա՜ի-ս-սալա՜ամաթի» (խաղաղությամբ)։

Ընդհանրապես մահմեդական աշխարհում բարևի բանաձևումները բավական երկար են ու հարուստ։ Այդ մասին նույնիսկ անեկդոտ կա։ Իբր թե՝ մեկի տունը հրդեհ է ընկնում։ Հարևանը վազում է նրա աշխատատեղին՝ լուր տալու։ Բայց չի կարող խախտել բարև տալու կանոնները։ Սկսում է երկար-բարակ ողջունել, հետո էլ թե՝ «Ինչ որ Աստված կամենա՝ բարի է, բայց իմացած եղիր, որ այս րոպեիս տունդ բոցերի մեջ է…»։

Ասում են, ժողովուրդ կա, որ ողջունում է լեզու հանելով, ուրիշը՝ քիթ քթի քսելով։ Հին Չինաստանում իրար բարևելիս ասել են՝ «Դու կերե՞լ ես», Պարսկաստանում՝ «Ուրա՜խ եղիր»։

Միջնադարյան Եվրոպայի վաճառականները, սակայն, գնման-վաճառման շուրջ համաձայնության գալով, իրար ձեռք են սեղմել ու ասել են մերսի այսինքն՝ «վաճառեցի» (բառը այժմ ֆրանսերենում նշանակում է «շնորհակալ եմ»)։ Եվ այդ ձեռքսեղմումը դարձել է հանդիպման ու բաժանման, բարևի ու հարգանքի, կամ պարզապես քաղաքավարական վերաբերմունքի նշան, որ տարածվել է նաև մեր մեջ։ Առանց, սակայն, դուրս մղելու առհավական (պապենական) խոսքերը՝

-Խաղաղությո՜ւն ձեզ։
-Երթա՜յք խաղաղությամբ…

Առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ողջունելու ամենազվարճալի ձևը ո՞րն է՝ ըստ կարդացածդ նյութի։

Իմ կարծիքով ամենազվարճալկ ողջունելու ձևը եղել է Չինաստանում, քանի որ այնտեղ ողջունելիս ասում էին «Դու կերե՞լ ես»։

  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են մի շարք ազգեր կարևորում խաղաղությունը։

Շատ ազգեր կարևորում են խաղաղությունը, քանի որ նրանք հաստատ չէին ուզի, որպեսզի նրանց երկրում լինի պատերազմ։

  • Գրիր ինչորսովորական, խաղաղություն, եկեղեցին, իրար, միջնադարյան, ձեռքսեղմումը բառերի քերականական հատկանիշները։

Ինչ-որ — անորոշ դերանուն

Սովորական — որակական ածական դրական աստիճան

Խաղաղություն — գոյական, ուղղական հոլով, ա ներքին հոլովում

Եկեղեցին — գոյական, եզակի, որոշյալ առում, ու արտաքին

Իրար — փոխադարձ դերանուն

Միջնադարյան — հարաբերական ածական

Ձեռքսեղմումը- գոյական, ուղղական հոլով, ան արտաքին

  • Գտիր անդեմ բայերը, նշիր՝ որ դերբայն են, որոշիր դրանց խոնարհումը (ե-ա), կազմությունը (ածանց ունի՞, եթե ունի, ո՞րն է), սեռը։
  • Էսսե գրիր խաղաղության մասին։

Ասելով խաղաղություն մարդիկ միանգամից մտածում են, որ ամեն ինչ լավ է և չկա ոչ մի պատերազմներ կամ կոնֆլիկտներ։ Բայց չէ՞ որ խաղաղություն միայն հանգստություն չի նշանակում։ Խաղաղություն նշանակում է ըստ իս բարեկամություն, այսինքն՝ երբ մարդիկ իրար հետ լավ են և ինչ-որ մանր բաներից կռիվներ չեն լինում, որից կարող է այդ ամենը ընդլայնվել, իսկ հետո դառնալ համաշխարհային պատերազմ։ Մարդիկ զուտ խաղաղություն չեն ուզում տարածքների կամ կառավարության պատճառով, բայց ես նախընտրում եմ ապրել փոքրիկ երկրում խաղաղ, քան մեծ երկրում շատ խնդիրներով լի։

Автор:

Բարև և բարի գալուստ իմ ուսումնական բլոգ։ Ես Անահիտ Հովսեփյանն եմ։ 14 տարեկան եմ: Սովորում եմ Ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Հուսով եմ` բլոգումս կգտնես հետաքրքիր և օգտակար նյութեր։ Դե ինչ, բարի դիտում: <3

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s