Գրականություն. Կարդում ենք Վիլյամ Սարոյան
- Կարդա Սարոյանի «Ընկերների մեղքով» պատմվածքը
- Գտիր պատմվածքից այն տողերը, որտեղ հեղինակն իրեն լրիվ դրսևորում է և գոհ է իրենից։
Նրա իսկական անունը, ինչպես ինձ է հայտնի, Հուսիկ է։ Նա անշուշտ ինձ նման եռանդուն ու գրավիչ չէ։
3. Գտիր այն տողերը, որտեղ հեղինակը հումորով է պատմում եղելությունը։
Բարեբախտաբար, միսս Շենսթոուն այդ դեպքից հետո Լոնգֆելոյի դպրոցում դասավանդեց ընդամենը չորս օր և այդ ընթացքում գոնե մի անգամ չփորձեց ինձ նայել կամ էլ որևէ հարցով դիմել ինձ։ Նա նույնիսկ վերջ տվեց ներկա֊բացակա անելուն՝ վախենալով, որ իմ ազգանունը կարդալու ժամանակ ես անպայման ինչ֊որ բան կունենամ ասելու։
4. Փորձիր պարզաբանել հեղինակի «նոր դպրոցի» էությունը։
Հեղինակը նոր դպրոց ասելով ի նկատի ուներ նոր կանոններ, օրնինակ՝ այդ դպրոցում երբեք երեխաները չէին համարձակվում հարց տալ ուսուցիչներին, բայց այդպես նրանք ոչինչ չէին կարող սովորել։
5. Գտիր այն տողերը, որտեղ Սարոյանը խոսում է անհարմար դրության մասին։
Ես երբեք այդքան տհաճ վիճակի մեջ չէի եղել։ Եվ ինչքան էի բարկացել քեռուս վրա։ Միակ բանը, ինչից միշտ խորշել եմ, հենց իմ ներկայությամբ կատարվեց քիչ առաջ, թեկուզև հանուն ինձ։
7. Ներկայացրու պատմությունը քեռու տեսանկյունից։
Քեռին ուզում էր ամեն ինչ անել, որ Վիլյամը գոհ մնար իրենից, չնայած որ դա նրա մոտ չստացվեց, բայց եթե այդ նույն իրավիճակը ինձ հետ լիներ, ես շատ հպարտ կմնայի։
8. Ինչո՞ւ է հեղինակը քեռու արարքը համարում անտեղի։
Սարոյանը իր քեռու արարքը համարում է անտեղի, քանի որ քեռին ծաղրի էր ենթարկել ուսուցչուհուն և տնօրենին ինչ-որ հարցի համար, չնայած, որ քեռին ամեն ինչ անում էր, որ Սարոյանը իրեն լավ զգար։