ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդում ենք Սարոյան
- Կարդա Վիլյամ Սարոյանի «Մեքսիկացին» պատմվածքը։
- Ընտրիր տեսակետներից մեկը և այն պաշտպանելու հիմքեր գտիր պատմվածքում.
- Հորեղբայրը անխիղճ մարդ էր։
- Հորեղբայրը սկզբից էլ գիտեր, որ մեքսիկացուն աշխատանք է տալու։
- Տղան գիտեր, որ հորեղբայրը ընդունելու է մեքսիկացիներին։
Իմ կարծիքով տղան հենց սկզբից էլ գիտեր, որ նրա հորեղբայրը մեքսիկացուն աշխատանք կտա, չնայած նրան, որ այդ մարդը աշխատանքային փորձ չուներ, հորեղբայրը այնուամենայնիվ տվեց աշխատանք, քանի որ խղճաց այդ մարդուն և իր ընտանիքին։ Հորեղբայրը իմ կարծիքով տղայի համար ընդունեց աշխատանքի մեքսիկացուն, քանի որ ըստ նրա մեքսիկացիները գողեր են, բայց փորձեց նրան տալ հնարավորություն, քանի որ այս կյանքում բոլորը հնարավորություն ստանալու կարիք ունեն։
- Տղան չէր ուզում, որ հորեղբայրը մեքսիկացիներին ընդունի։
- Մեքսիկացին աներես ու համառ, արժանապատվություն չունեցող մարդ էր։
- Մեքսիկացին արժանապատիվ մարդ էր։
- Մեքսիկացին լայնասիրտ մարդ էր։
- Էսսե գրիր «Մեքսիկացին» պատմվածքի շուրջը։ Էսսեն պետք է պարունակի
- Կարճ տեղեկություններ հեղինակի մասին
- Գլխավոր խնդիրը՝ ինչի մասին է պատմվածքը
- Հերոսներից յուրաքանչյուրի բնութագիրն ու նրանց ընդհանրությունը
- Հեղինակի ասելիքը այս պատմվածքով
- Քո կյանքից կամ շրջապատից նմանատիպ մի դեպք։
Հեղինակը ըստ իս շատ բարի և խելացի մարդ էր։ Նա ամեն կերպ այնպես էր անում, որ հորեղբայրը ընդունի մեքսիկացուն աշխատանքի։ Փորձեմ մի փոքր բնութագրեմ պատմվածքի հերոսներին․ Մեքսիկացին՝ բարձրահասակ և աղքատ մարդ էր, որը մինչև վերջ հասավ իր նպատակին, տղան՝ տղան բարի էր, չափից շատ բարի էր և խելացի, հենց նրա շնորհիվ մեքսիկացին կկարողանար կերակրել իր ընտանիքին, իսկ հորեղբայրը՝ անխիղճ մարդ էր, ով միայն մտածում էր իր որթատունկերի մասին։ Հեղինակը այս պատվածքով ուզում է մեզ ասել, որ պետք է յուրաքանչյուր պահի գտնվել բարի և հնարավորություն տալ մարդկանց։